
13-07-2025 | 18:35
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները Պաշտպանության նախարարությանը հղումով։
«С-300 Фаворит զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմերը մարտական պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել են դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել», - նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։