07-10-2024 | 13:51
2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները 7-ամսյա շրջափակման մեջ։
Այս մասին նշված է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
«Ամենակարևոր սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության», – ասված է հաղորդագրության մեջ: