07-10-2024 | 13:51
Ադրբեջանի ՄԻՊ-ը ասել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել ընտանիքների հետ:
Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ, նրանց իրավունքները ապահովված են ։ Մենք զգայուն ենք յուրաքանչյուր կալանավորի նկատմամբ, նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, նրանց տրամադրվում է թարգմանիչ»,- նշել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։