CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ125

Ադրբեջանի նախագահը այդպիսի պահանջներով ճանաչում է Արցախի պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը․ ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանի նախագահը այդպիսի պահանջներով ճանաչում է Արցախի պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը․ ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն «Արցախպրես» գործակալությանը մեկնաբանել է Ալիևի՝ արցախցիների հասցեին նախօրեին արված հայտարարությունները․

«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները:

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը:

Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը:

  • Լրահոս
  • Close
Տեսանյութ. Գորիսը Եռագույն Դրոշներով, Արցախի Դրոշով, Խաչերով Ու Ջահերով Միացել Է Ջահերով Երթին

24-04-2024 | 00:26

Տեսանյութ. Գորիսը Եռագույն դրոշներով, Արցախի դրոշով, խաչերով ու ջահերով միացել է Ջահերով երթին
Ով Հրաժարվում Է Հայրենի Հողերից, Անիծյալ Ու Աստանդական Պիտի Դառնա Եղբայրասպան Կայենի Նման

24-04-2024 | 00:24

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման
Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը Բերման Են Ենթարկվել, Տեր Բագրատին Ոստիկանները Տարել Են Անհայտ Ուղղությամբ

23-04-2024 | 21:21

Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը բերման են ենթարկվել, Տեր Բագրատին ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ
Հայերը Պայմանավորվել Են Ղարաբաղի Գործոնը  Չընդգրկել Խաղաղության Պայմանագրի Մեջ. Ալիև

23-04-2024 | 17:50

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև
Իշխանական Հնարավոր Բոլոր Լծակներով Փորձ Է Արվում Սրբազանի Վերաբերյալ Տարածել Վարկաբեկիչ, Սուտ  Տեղեկատվություն. Հայտարարություն

23-04-2024 | 16:44

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. հայտարարություն
Ժամանակն Է Հրաժարվել Անհիմն Հիշողություններից

23-04-2024 | 16:34

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից
Ոսկեպարը Կդառնա Անկլավ

23-04-2024 | 15:43

Ոսկեպարը կդառնա անկլավ
Բաղանիսի Գյուղապետը Հրաժարվել Է Ճանաչել Փշալարով Սահմանները

23-04-2024 | 15:15

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները
Ստամբուլի Նահանգապետն Արգելել Է Անց Կացնել Հայոց Ցեղասպանությանը Նվիրված Միջոցառում

23-04-2024 | 14:53

Ստամբուլի նահանգապետն արգելել է անց կացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
Հացադուլից Հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին Պատժել Է՝ Նրան Զրկելով Հարազատների Հետ Կապից

23-04-2024 | 14:47

Հացադուլից հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին պատժել է՝ նրան զրկելով հարազատների հետ կապից
Ամն-Ում Կկառուցվի Երկրի Ամենաբարձր Երկնաքերը

23-04-2024 | 10:24

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը
Հուշարձանների Անվտանգությունը Հնարավոր Է Պահպանել Այն Ժամանակ, Երբ Այդ Հուշարձանին Նայելիս Մարդիկ Թշնամանք Չեն Զգում. Փաշինյան

23-04-2024 | 09:12

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան
Հորդորում Ենք Դադարեցնել Տավուշի Թեմի Առաջնորդի Դեմ Արշավը. Մայր Աթոռ

22-04-2024 | 19:04

Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի դեմ արշավը. Մայր Աթոռ
Պեսկովը Մեկնաբանել Է Գյումրիից Ռուս Սահմանապահների  Դուրսբերման Մասին  Հայտարարությունները

22-04-2024 | 16:23

Պեսկովը մեկնաբանել է Գյումրիից ռուս սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները
Էրդողանը 13 Տարի Անց Պաշտոնական Այցով Մեկնել Է Իրաք

22-04-2024 | 16:00

Էրդողանը 13 տարի անց պաշտոնական այցով մեկնել է Իրաք

Նմանատիպ լուրեր

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման

Լուրեր

Calendar24-04-2024

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը  չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ  տեղեկատվություն. հայտարարություն

Լուրեր

Calendar23-04-2024

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Ոսկեպարը կդառնա անկլավ

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024