06-12-2024 | 21:25
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Հաղորդվում է, որ փոխնախարարը հանդիպել է զինծառայողների հետ, ինչպես նաև ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը։ Բացի այդ, նա նաև այցելել է հրետանային, ինժեներային և հրամանատարական զորամասեր, ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը, իսկ այցի վերջում հետևել հրամանատարական ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։