CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ121

Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում. ՀՀ դեսպան

Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում. ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջում հրապարակվել է Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի հաղորդում, որի վերջին դրվագը անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, «մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը»։

Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի վերաբերյալ մոտեցումները։

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը ստորև ներկայացրել է հաղորդման թարգմանված տարբերակը. 

«Հաղորդավար - Հարավարևելյան Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը անկայուն է։ Ընդհանուր անկայունությունը անհանգստության հիմք է ստեղծում տարածաշրջանում նոր վայրիվերումների համար։ Մենք մի փոքր կընդլայնենք մեր ուշադրության կենտրոնը, կդիտարկենք զարգացումները Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ մոտ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական և արյունալի էջը։

Թեմայի շուրջ առիթ ունեցանք զրուցելու Հունաստանում Հայաստանի դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի հետ։ Լսենք, թե նա ինչ է ասում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և նրանց երկարամյա վեճի ապագայի մասին։

Ռեպորտաժ - 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի մեկօրյա խոշոր հարձակումը ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ, որտեղ գերակշռում է հայկական տարրը, բավական էր Բաքու-Երևան ավելի քան երեք տասնամյակ տևող հակամարտությունը դրամատիկ ավարտին հասցնելու համար՝ առնվազն ժամանակավորապես: Արցախի պաշտպանության բանակը, ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը, հարկադրված է լուծարվել, իսկ հայկական ծագումով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են։ 21-րդ դարի տեղահանման ամենաողբերգական պատմություններից մեկն է սա։

 Դեսպան Մկրտչյան - Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների: Հազարավոր տարիներ շարունակ հայերը ապրել են այս տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն եղել է մեր հայրենիքի մի մասը։ Եվ ընդամենը մի քանի օրում ամբողջ տարածաշրջանը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին գուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է:

Ռեպորտաժ - Խոսելով սահմանների մասին՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն չի թաքցնում իր մտահոգությունը։

Դեսպան Մկրտչյան - Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության և սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է՝ իր նպատակներին հասնելու համար։

Ռեպորտաժ - Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի հանվի երկրի Անկախության հռչակագրի մասին հիշատակումը, որը մեկնաբանում է, ինչպես ՀՀ դեսպանն է ասում, որպես իբրև իր (Բաքվի) դեմ տարածքային պահանջների ակնարկ։ Նաև պահանջում է Երևանին ընդունել անվտանգության երաշխիք հանդիսացող ուժի տեղակայումը միջանցքում, որը կապահովի ադրբեջանցիների տեղափոխումը ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ տարածք, որը չունի Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:

Եվ մինչ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիրը կարծես դեռ հեռու է ստորագրումից, Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։

Դեսպան Մկրտչյան - Ինչ վերաբերում է Եվրամիությանը, կարող եմ ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, և Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ համագործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա փոխադարձ պատրաստակամություն, և մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ, իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության և բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանն ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումն անխուսափելի է։

Ռեպորտաժ - Այնուամենայնիվ, Կովկասի այս անկայուն տարածաշրջանում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ, և ըստ վերլուծաբանների գնահատման՝ Ադրբեջանի բանակը, Հայաստանից շատ ավելի ուժեղ, դեռ մշակում է պատերազմի սցենարներ՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի անարգել մուտքն ապահովելու համար․ սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանն ու փախստականների զանգվածային նոր ալիքի»։

Տեսանյութ՝ https://www.facebook.com/watch/?v=480223367988679

  • Լրահոս
  • Close
Հայտնի Է՝ Երբ Կլինի Թրամփի Երդմնակալությունը

06-11-2024 | 20:50

Հայտնի է՝ երբ կլինի Թրամփի երդմնակալությունը
Չկա Որևէ Խաղաղության Պայմանագիր, Կա Ադրբեջանի Եւ Թուրքիայի Պահանջները Միակողմանի Բավարարելու Գործընթաց

06-11-2024 | 20:49

Չկա որևէ խաղաղության պայմանագիր, կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց
Եվրոպական Խորհրդարանում Անցկացվել Է «Cop 29-Ը Բաքվում. Քողարկելով Էթնիկ Զտումը» Խորագրով Խորհրդաժողովը

06-11-2024 | 15:38

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը
Մասկը Մտադիր Է 3 Միլիարդով Գնել Cnn-Ը

06-11-2024 | 15:35

Մասկը մտադիր է 3 միլիարդով գնել CNN-ը
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորել Է Դոնալդ Թրամփին Ամն Նախագահական Ընտրություններում Գրանցած Տպավորիչ Հաղթանակի Առթիվ

06-11-2024 | 14:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցած տպավորիչ հաղթանակի առթիվ
Բիշքեկում Հանդիպել Են Էրդողանը Եւ Ալիևը

06-11-2024 | 13:59

Բիշքեկում հանդիպել են Էրդողանը և Ալիևը
Ես Պատրաստվում Եմ Դադարեցնել Պատերազմները. Թրամփ

06-11-2024 | 13:54

Ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները. Թրամփ
Ամն Մի Շարք Նահանգներում Սկսվել Է Նախագահական Ընտրությունների Քվեարկությունը

05-11-2024 | 17:54

ԱՄՆ մի շարք նահանգներում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
Մոսկվան Չի Դրդում Երևանին Եւ Բաքվին Հապճեպ Խաղաղության Պայմանագիր Կնքել, Սակայն Ռդ-Ին Այս Գործընթացից Դուրս Մղելու Ամն-Ի Եւ Եմ-Ի Ցանկությունը Մեծացնում Է Ռիսկերը. Լավրով

05-11-2024 | 17:50

Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն ՌԴ-ին այս գործընթացից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է ռիսկերը. Լավրով
Հայաստանն Ադրբեջանին Է Ուղարկել Խաղաղության Պայմանագրի Տեքստը

05-11-2024 | 13:30

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի տեքստը
Սրբուհի Գալյանը Նշանակվեց Արդարադատության Նախարար

05-11-2024 | 13:29

Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար
Ամն-Ում Կարող Է Քվեարկել Ավելի Քան Մեկ Միլիոն Հայ. Ո՞Ւմ Են Նրանք Տալու Իրենց Ձայնը Լեռնային Ղարաբաղի Կորստից Հետո

05-11-2024 | 11:49

ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո
Եվրախորհրդարանի 52 Պատգամավորներ Պահանջում Են Հայ Գերիների Ազատ Արձակում

05-11-2024 | 11:40

Եվրախորհրդարանի 52 պատգամավորներ պահանջում են հայ գերիների ազատ արձակում
Բելգիայում Հհ Դեսպանը Սպառնալիքներ Է Ստացել. Հաստատում Է Ագն-Ը

05-11-2024 | 11:39

Բելգիայում ՀՀ դեսպանը սպառնալիքներ է ստացել. հաստատում է ԱԳՆ-ը
Ամն Նախագահական Թեկնածուներից Որևէ Մեկը Չի Վաստակել Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի Աջակցությունը. Հայտարարություն

04-11-2024 | 18:45

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն