CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ24

Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։ Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝  շարունակելու իրենց ուսումնառությունը։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ  բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ նրան այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Լրահոս
  • Close
Արմեն Գրիգորյանն Ընդունել Է Տոյվո Կլաարին

22-09-2023 | 20:53

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Մայր Աթոռը Որոշել Է Հետաձգել Մյուռոնօրհնեքը

22-09-2023 | 16:19

Մայր Աթոռը որոշել է հետաձգել Մյուռոնօրհնեքը
Զելենսկու Կինը Հնարավոր Է՝ Այցելի Հայաստան

22-09-2023 | 16:14

Զելենսկու կինը հնարավոր է՝ այցելի Հայաստան
Հաղթանակի Տանկն Ադրբեջանցիները Շուշիից Հանել Են

22-09-2023 | 13:30

Հաղթանակի տանկն ադրբեջանցիները Շուշիից հանել են
Ոստիկանները Վայր Են Գցել Ցուցարարին

22-09-2023 | 13:10

Ոստիկանները վայր են գցել ցուցարարին
Լևոն Քոչարյանը Բերման Ենթարկվեց

22-09-2023 | 12:28

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց
Լղ Բնակչության Կյանքին Ուղիղ Սպառնալիք Այս Պահին Չկա. Փաշինյանը Կրկնեց Երեկվա Ասածը

22-09-2023 | 12:19

ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա. Փաշինյանը կրկնեց երեկվա ասածը
«Մայր Հայաստան» Դաշինքի Առաջնորդ Անդրանիկ Թևանյանին Բերման Են Ենթարկել

22-09-2023 | 11:48

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
Երևանի Մի Շարք Բուհեր Դասադուլ Են Հայտարարել

22-09-2023 | 11:34

Երևանի մի շարք բուհեր դասադուլ են հայտարարել
Ձայների Վերահաշվարկից Ընդդիմության Քվեներն Ավելի Շատ Են Ավելացել, Քան Քպ-Ինը՝ 31 Քվեաթերթիկ

22-09-2023 | 11:22

Ձայների վերահաշվարկից ընդդիմության քվեներն ավելի շատ են ավելացել, քան Քպ-ինը՝ 31 քվեաթերթիկ
Ալիևը Հայտարարել Է, Որ Ճանաչում Է Հայաստանի Տարածքային Ամբողջականությունը

21-09-2023 | 22:48

Ալիևը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Գործելու Ենք Պողպատե Մանդատի Օրենքներով. Փաշինյանը Նորից Ուղիղ Եթերում Է

21-09-2023 | 18:28

Գործելու ենք պողպատե մանդատի օրենքներով. Փաշինյանը նորից ուղիղ եթերում է
Եվլախում Որևէ Փաստաթուղթ Չի Ստորգրվել. Ադրբեջանական Կողմը Եւս Փաստաթղթի Վավերացման Մասին Չի Խոսում

21-09-2023 | 17:02

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում
Ծանր Պատասխանատվության Առջև Եք Կանգնած Եւ, Ցավոք, Միայնակ Եք Կրում Ձեր Տառապանաց Խաչը

21-09-2023 | 15:00

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը
2021 Թվականի Ամռանը Ձեր Քվեով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ընտրվեցի «Ապագա Կա՛» Կարգախոսով. Փաշինյանի Ուղերձն Անկախության Օրվա Առիթով

21-09-2023 | 12:57

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով

Նմանատիպ լուրեր

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Տարածաշրջանային լուրեր

Calendar22-09-2023

Մայր Աթոռը որոշել է հետաձգել Մյուռոնօրհնեքը

Մշակութային լուրեր

Calendar22-09-2023

Զելենսկու կինը հնարավոր է՝ այցելի Հայաստան

Միջազգային լուրեր

Calendar22-09-2023

Հաղթանակի տանկն ադրբեջանցիները Շուշիից հանել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar22-09-2023

Ոստիկանները վայր են գցել ցուցարարին

Լուրեր

Calendar22-09-2023

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց

Լուրեր

Calendar22-09-2023

ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա. Փաշինյանը կրկնեց երեկվա ասածը

Պաշտոնական լուրեր

Calendar22-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել

Լուրեր

Calendar22-09-2023