CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ363

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։

«Հայաստանի վարչապետի՝ կարգավորմանը հակասող հայտարարություններն ափսոսանք են հարուցում», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հաջիևը միաժամանակ վստահեցնում է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։

«Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունում միջազգային ոչ մի գործընկեր, և բոլորը գիտեն, որ այն լուրջ չէ։ Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության՝ 1991 թվականի Պետական ​​անկախության մասին սահմանադրական ակտը և 1918 թվականի Անկախության հռչակագիրը, որոնցում հղում է արվում Ադրբեջանի Սահմանադրությանը, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։

Իսկ այն, թե ինչ տարածքներ են մտել Ադրբեջանի կազմում Ադրբեջանի առաջին Հանրապետության օրոք և երբ դրանք ներառվել են Հայաստանի կազմում, պատմական փաստեր են, և այդ փաստերն անհնար է հերքել։ Սա բնավ չի նշանակում, որ ներկայում Ադրբեջանի օրենսդրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա միաժամանակ «բոլորովին անհիմն» է անվանել նաև այն, որ հայկական կողմը, նշելով խաղաղ համաձայնագրի նախագծում առկա դրույթը, թե ոչ մի կողմ չի կարող հղում կատարել իր ներքին ​​օրենսդրությանը` խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու առնչությամբ։

«Եվս մեկ անգամ նշում ենք՝ հայտնի փաստ է, որ ոչ մի միջազգային պայմանագիր Սահմանադրության նկատմամբ առավելություն չունի։ Հենց այդ պատճառով, անկախ նրանից՝ ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծը, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային հավակնություններին վերջ տալն է. դրանք ամրագրված են այդ երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որը հստակ հղում է անում Հայաստանի անկախության ակտին՝ կոչ անելով «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը»։

Միաժամանակ, Հայաստանի զանգվածային սպառազինման ջանքերն արդարացնող վարչապետի հայտարարություններն ամենևին ճշմարտությունը չեն արտացոլում։ Նախևառաջ նշենք, որ Հայաստանն է, որ գրեթե 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքը՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին, որին հենց ինքն էլ վկայակոչում է: Միաժամանակ, նկատի ունենալով այն, որ Հայաստանը դեռ տարածքային հավակնություններ է առաջ քաշում իր հարևանների նկատմամբ, դժվար չէ հասկանալ, թե տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի սպառազինությունը»,- պնդում է Հաջիևը։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր