CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ17

Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի Խաչը

Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի Խաչը

Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և  Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի  մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին։  Ընկած խաչի տեսանյութը առաջինը  հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրվել  էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը ։

Մեր արձագանքը.

Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է և որն իր իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով», — գրում է կայքը։

  • Լրահոս
  • Close
Կիևը Գտնվում Է Կրիտիկական Իրավիճակում

03-12-2023 | 11:32

Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում
Հայտնի Է՝ Երբ Կանցկացվի Պուտինի Ամենամյա Ասուլիսը

03-12-2023 | 11:26

Հայտնի է՝ երբ կանցկացվի Պուտինի ամենամյա ասուլիսը
Էրդողանը Հայտարարել Է, Որ Երբեք Համաս-Ը Չի Ճանաչի Որպես Ահաբեկչական Կազմակերպություն

02-12-2023 | 18:40

Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն
Ագն-Ն Ամփոփել Է Եահկ Նախարարական Համաժողովին Միրզոյանի Մասնակցությունը

02-12-2023 | 17:12

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
Անահիտ Մանասյանը Եւ Վրաստանի Ժողովրդական Պաշտպանը Քննարկել Են Երկկողմ Համագործակցությանը Վերաբերելի Մի Շարք Հարցեր

02-12-2023 | 15:45

Անահիտ Մանասյանը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր
Ադրբեջանի Պաշտպանության Փոխնախարարն Այցելել Է Հայաստանի Հետ Սահմանին Մոտ Գտնվող Զորամասեր

02-12-2023 | 15:43

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նշվեց Հայոց Առաջին Լուսավորիչների Տոնը. Դուրս Բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

02-12-2023 | 15:42

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանի Եւ Եգիպտոսի Նախագահները Դուբայում Հանդիպում Են Ունեցել

02-12-2023 | 14:09

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Չիլիում 5,8 Մագնիտուդով Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

02-12-2023 | 14:09

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորական Ուղերձներ Է Հղել Ամէ-Ի Նախագահին Եւ Փոխնախագահին

02-12-2023 | 11:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը Պատրաստ Է Շահագործման. Հհ Ագն

02-12-2023 | 11:00

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Գրիգորի Խաչատուրովն Ազատ Կարձակվի

01-12-2023 | 21:12

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Ադրբեջանը Ծրագրում Է Հետագայում Վերացնել Հայերի Ներկայության Բոլոր Ֆիզիկական Նշանները Լեռնային Ղարաբաղում. Մակ-Ի Զեկուցող

01-12-2023 | 17:58

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող
Ադրբեջանը Հրաժարվեց Մասնակցել Վերջին Շրջանի Բարձրաստիճան Հանդիպումներին, Որոնք Թույլ Կտային Քննարկումների Արդյունքում Գրանցել Որոշակի Առաջընթաց. Արարատ Միրզոյան

01-12-2023 | 17:56

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան
Մոսկվայում Հրդեհ Է Բռնկվել Ադրբեջանցի Գործարարներին Պատկանող Շուկայում

01-12-2023 | 15:09

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Նմանատիպ լուրեր

Կիևը գտնվում է կրիտիկական իրավիճակում

Միջազգային լուրեր

Calendar03-12-2023

Հայտնի է՝ երբ կանցկացվի Պուտինի ամենամյա ասուլիսը

Պաշտոնական լուրեր

Calendar03-12-2023

Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն

Միջազգային լուրեր

Calendar02-12-2023

ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023