CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ14

ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայում խոսել է Արցախի իրավիճակի մասին

ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայում խոսել է Արցախի իրավիճակի մասին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների վրա։ 

Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության անմարդակին շրջափակումը և մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը, որն ուղեկցվում է առանցքային ենթակառուցվածքների՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման դիտավորյալ արգելափակմամբ, հանգեցրել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամի, որով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղը ենթարկել ամբողջական էթնիկ զտման։ 

«Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ են», — նշել է Վահե Գևորգյանը։ 

ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ականջալուր լինի միջազգային հանրության կոչերին և անվերապահ իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած  որոշումը՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։ 

Վահե Գևորգյանը նշել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության անխոչընդոտ ապահովման և միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության հրատապությունը։

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի։ 

«Մինչ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու հանձնառությանը, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և մեր գործընկերները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած միջոցները՝ կանխելու  մեր տարածաշրջանում հերթական ագրեսիան», — ընդգծել է Վահե Գևորգյանը։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության  հաստատմանը՝ ընդգծելով, որ այն հնարավոր Է կյանքի կոչել միայն ուժի կամ դրա ապառնալիքի և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների բացառման պայմաններում:

«Ելույթում նաև ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ հատուկ միջազգային ջանքերի և Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության ամուր միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա շոշափելի արդյունքներ ապահովել գործընթացում»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Լրահոս
  • Close
Գիշերային Եւ Եղանակային Վատ Պայմանները Անհնար Են Դարձնում Այս Պահին Արցախից Վիրավորների Տեղափոխումը Հայաստան

26-09-2023 | 00:06

Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին Արցախից վիրավորների տեղափոխումը Հայաստան
Սանիտարական Ավիացիան Պետք Է Շատ Շտապ Վայրէջք Կատարի՝ Մարդկանց Կյանքեր Փրկելու Համար

26-09-2023 | 00:00

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար
Բենզինի Պահեստի Պայթյունից Հարյուրավոր Տուժածներ Արցախից Հայաստան Տեղափոխվելու Կարիք Ունեն. Արցախի Միպ

25-09-2023 | 23:16

Բենզինի պահեստի պայթյունից հարյուրավոր տուժածներ Արցախից Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն. Արցախի ՄԻՊ
Ստեփանակերտ-Ասկերան Ավտոճանապարհի Հարակից Տարածքում Բենզինի Պահեստում Տեղի Ունեցած Պայթյուն. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

25-09-2023 | 23:15

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ
Ակնկալում Ենք՝ Հայաստանը Կպատասխանի Իրեն Մեկնած Խաղաղության Ձեռքին Եւ Ազնիվ Քայլեր Կձեռնարկի․ Էրդողան

25-09-2023 | 18:55

Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան
Ռուսաստանի Դաշնության Ագն Հայտարարությունը

25-09-2023 | 17:06

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանցիներն Արցախցի Տղամարդկանց Ստիպում Են Տեսախցիկի Առաջ Ասել, Թե Իբր Ինքնակամ Են Լքում Արցախը

25-09-2023 | 16:51

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը
Իվանյանում Արցախի Ու Բաքվի Ներկայացուցիչները Նորից Են Հանդիպել

25-09-2023 | 16:50

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել
Վերջին Ակնթարթներ. Հրաժեշտ՝ Արցախին. Լուսանկարներ

25-09-2023 | 16:48

Վերջին ակնթարթներ. հրաժեշտ՝ Արցախին. լուսանկարներ
Խաղաղ Ակցիաների 168 Մասնակից Է Բերման Ենթարկվել

25-09-2023 | 14:34

Խաղաղ ակցիաների 168 մասնակից է բերման ենթարկվել
Անհրաժեշտության Դեպքում Արաքս Գետը Ներկվելու Է Ագրեսորների Արյունով

25-09-2023 | 14:32

Անհրաժեշտության դեպքում Արաքս գետը ներկվելու է ագրեսորների արյունով
Արցախից Հայաստան Տեղափոխվել Ցանկացողներին Կտրվի Այդ Հնարավորությունը. Շտաբ

25-09-2023 | 14:29

Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացողներին կտրվի այդ հնարավորությունը. շտաբ
Արցախահայության Գաղթը

25-09-2023 | 14:27

Արցախահայության գաղթը
Լևոն Քոչարյանը Մեկ Ամսով Կալանավորվեց

25-09-2023 | 11:10

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
Կատարվել Է Հոգեհանգստյան Կարգ՝ Արցախում Նահատակված Հայորդիների Հոգիների Հանգստության Համար

25-09-2023 | 11:07

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար

Նմանատիպ լուրեր

Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին Արցախից վիրավորների տեղափոխումը Հայաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar26-09-2023

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար

Լուրեր

Calendar26-09-2023

Բենզինի պահեստի պայթյունից հարյուրավոր տուժածներ Արցախից Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն. Արցախի ՄԻՊ

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյուն. կան զոհեր և վիրավորներ

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան

Միջազգային լուրեր

Calendar25-09-2023

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունը

Պաշտոնական լուրեր

Calendar25-09-2023

Ադրբեջանցիներն արցախցի տղամարդկանց ստիպում են տեսախցիկի առաջ ասել, թե իբր ինքնակամ են լքում Արցախը

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023

Իվանյանում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչները նորից են հանդիպել

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-09-2023