CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ133

Աղոթքի նախաճաշը Հայաստանում փաստացի ռազմավարական միջոցառում է, որը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր. Դավիթ Անանյան

Աղոթքի նախաճաշը Հայաստանում փաստացի ռազմավարական միջոցառում է, որը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր. Դավիթ Անանյան

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված և իրականացված «Աղոթքի նախաճաշը» իր բնույթով չի կարելի ընկալել սոսկ կրոնական արարողություն։ Այն ձևավորվել է քաղաքականության, հանրային կերպարի ձևավորման և իշխանական ռազմավարության խաչմերուկում՝ այնպիսի նպատակներով, որոնք զգալիորեն ավելի լայն ու հեռու գնացող են, քան կարող է ստեղծել հրապարակային տպավորությունը։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը:

«Նիկոլ Փաշինյանը այս ձևաչափը ներմուծել է Հայաստան ոչ թե որպես ավանդույթի շարունակություն, այլ որպես քաղաքագիտական գործիք՝ ներսի և դրսի լսարանների համար իշխանական լեգիտիմության նոր հիմք ստեղծելու նպատակով։

1․ Ինչու՞ հենց հիմա․ նոր «բարոյական» պատկերի որոնու՞մ

ԱՄՆ-ում ծնված այս ձևաչափի բնօրինակը միտված էր համեստ, փակ, երկկուսակցական հոգևոր երկխոսությանը։ Հայաստանյան տարբերակը, սակայն, լիովին այլ միջավայրում է հայտնվում։

2026թ․ ընտրական գործընթացներն արդեն սկսում են ձևավորվել, իսկ իշխանության քաղաքական կապիտալը լուրջ ճեղքեր ունի․ պատերազմում պարտության երկարատև ստվերը, տարածքային կորուստները, հասարակական վստահության անկումը և աճող հանրային ու քաղաքական պառակտվածությունը։

Այս պայմաններում Փաշինյանի թիմը փորձում է տեղափոխել քաղաքական մրցակցությունը այլ հարթություն՝ բարոյական առաջնորդության դաշտ, որտեղ հարցը այլևս միայն ծրագրերը չեն, այլ՝ «արժեքները», «խաղաղությունը», «քաղաքակրթական ընտրությունը»։

Աղոթքի նախաճաշը, ըստ էության, դարձավ այդ բեմի առաջին արարը։

2․ Արևմուտքի համար ուղերձ․ «Հայաստանը քրիստոնյա, խաղաղ, արևմտյան արժեքներ կրող երկիր է»

Արտաքին քաղաքականության վերջին շրջանը ցույց է տալիս, որ Հայաստանը արագ վերադասավորման իմիտացիա է անում։ Փաշինյանի համար այս միջոցառումը նաև արտաքին քաղաքական հայտարարություն է, որի ենթատեքստը պարզ է․ Հայաստանը այլևս ոչ միայն հեռանում է Ռուսաստանից, այլ անում է դա քաղաքակրթական ընտրության լեզվով։

Աղոթքի նախաճաշը նրա համար խորհրդանշական կամուրջ է՝ դեպի Վաշինգտոն, Բրյուսել և արևմտյան քաղաքական դաշտ, որտեղ նման ձևաչափերը ընկալվում են որպես «ցածրաձայն, բայց կարևոր» ազդակներ արժեքային նույնականացման մասին։

3․ Ներքին լսարանին ուղղված հաղորդագրություն․ «Ես ոչ թե քաղաքական, այլ հոգևոր ու բարոյական առաջնորդ եմ»

Ներքաղաքական դաշտում Փաշինյանի նպատակը նույնքան պարզ է՝ նա փորձում է իրեն վերագրել ոչ միայն պետական, այլև արժեքային և բարոյական իշխանություն։ Այսինքն՝ ներկայացնել իրեն ոչ թե որպես սովորական քաղաքական գործիչ, այլ որպես «հոգևոր-քաղաքական բարեփոխիչ», որը պետության նոր քաղաքակրթական ուղու կրողն է։ Եվ հենց այստեղ է, որ սկսվում է գլխավոր հակասությունը։

4․ ՀՀ իշխանություն - Հայ Առաքելական Եկեղեցի հակադրություն․ խզում, որը փորձում են ներկայացնել որպես «բարեփոխում»

Աղոթքի նախաճաշը ինքնին չի կարող անտեսել այն ֆոնը, որի վրա այն կազմակերպվում է։ Ի վերջո, սա տեղի է ունենում այն պահին, երբ իշխանությունը բացահայտ հակասության մեջ է Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Մենք տեսել ենք ճնշումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, քրեական գործեր բարձր դասի, և, առհասարակ՝ հոգևորականների նկատմամբ, փորձեր՝ նվազեցնել Եկեղեցու ազգային դերակատարումը,, ինչպես նաև քարոզչական հարձակումներ՝ «միջնադարյան», «այլասերված» կամ «կոռումպացված» պիտակներով։

Այժմ ներկայացվում է նոր ձևակերպում․ «Մենք քրիստոնեության դեմ չենք, մենք պարզապես մաքրում ենք այն մութ ազդեցություններից»։

Սա ոչ թե կրոնական, այլ քաղաքական դիրքավորում է, որի նպատակը պարզ է՝ պետականորեն ձևավորել այլընտրանքային հոգևոր հարթակ, որը դուրս է Էջմիածնի ազդեցությունից և ավելի կառավարելի է։

Աղոթքի նախաճաշը հենց այդպիսի հարթակ է․ փափուկ, գլոբալ, էկումենիկ և քաղաքականապես անվտանգ։

5․ Ինչ է իրական նպատակը՝ երեք առանցքով

Այս ամենի միաձուլմամբ ձևավորվում է թերևս վերջին տարիների ամենաբարդ քաղաքական կոնստրուկցիան, որի երեք առանցքներն են․

1) Արտաքին քաղաքականություն՝ ցույց տալ Արևմուտքին, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև «քրիստոնեական քաղաքակրթության» անդամ է։

2) Ներքին քաղաքականություն՝ վերագտնել կորցրած լեգիտիմությունը ոչ թե պետական արդյունավետության, այլ «բարոյական առաջնորդության» միջոցով։

3) Ընտրական ռազմավարություն 2026-ի համար՝ ներկայանալ ոչ թե որպես պատերազմի հետևանքների պատասխանատու ղեկավար, այլ որպես «բարոյական վերափոխման» խորհրդանիշ։

Այսինքն՝ փոխարինել կառավարման արդյունքները՝ հուզական-արժեքային օրակարգով։

Եզրակացություն․ սա աղոթք չէ, այլ իշխանության նոր հայեցակարգ

Աղոթքի նախաճաշը Հայաստանում փաստացի ռազմավարական միջոցառում է, որը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր։ Մասնավորապես, այն մեղմացնում է իշխանության հակակղերական իմիջը, շրջանցում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հեղինակությունը, ներմուծում է նոր, վերահսկելի «հոգևոր ձևաչափ» և նախապատրաստում է Փաշինյանի քաղաքական կերպարի վերամեկնարկը՝ 2026-ի համար։

Հետևաբար, որքան էլ միջոցառման անվանումը կրոնական հնչերանգ ունի, դրա բովանդակությունն ամբողջովին աշխարհիկ է ու քաղաքական։

Այլ կերպ ասած՝ այստեղ ավելի քիչ աղոթք կա, և շատ ավելի՝ իշխանական հաշվարկ»,-գրել է նա:

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր