
11-07-2025 | 15:46
Երեկ Firebird 7 NVIDIA ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն, և հրապարակումներից, աշխատանքային քննարկումներից հասկացա, որ խոսքը մեր եւ մեր գործընկերների պատկերացմամբ, մոտավորապես 500 մլն դոլարից սկսած ներդրումային ծրագիր է լինելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խնդրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին մանրամասներ հայտնել այդ մասին։ Վերջինս էլ նշեց. «Firebird» ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ՝ Ռազմիկ Հովակիմյանի, այդ թիմում է նաեւ Նուբար Աֆեյանը, այս ծրգրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաեւ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիտյանը եւ այլք։ Երեկ NVIDIA ընկերության, որը 3,5 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից մեկն է աշխարհի, գործադիր տնօրեն Ջեյսոն Հուանգը, որի հետ դուք 2023–ին և 2019–ին առիթ ունեցել եք տարբեր հարթակներում հանդիպելու եւ քննարկելու այս գաղափարը:
Վերջապես հայտարարվեց, որ Firebird ընկերությունը դառնում է NVIDIA–ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը։ Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թվականից սկսել ծրագրի իրագործումը։ Այո ճիշտ նշեցիք Firebird-ի հայտարարության մեջ նշված է որ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսվում իրականացնել որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում։
Նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան և ռեսուրսները չափազանց կարևոր են, և այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է, ունի այդ հզորությունները տրամադրելու։ Պետք է նշել, որքանով, որ դա հնարավոր կլինի, իհարկե, հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից, որն այս պահի դրությամբ աշխարհի ամենառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել և Հայաստանյան տնտեսությանը, և աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում։ Այսինքն հետազոտողները գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird–ի կողմից արտադրված արհեստական բանականության ռեսուրսը և իրենց հետազոտություններում կիրառեն»,–ասաց Մխիթարյանը։
Նր խոսքով, որոշ հատված կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար. «Բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը, բնականաբար ընկերությունը Cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի և վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերություններին»։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, կարո՞ղ ենք ասել, որ վերջ, մենք որոշել ենք, որ այս ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվելու է, ինչին ԲՏԱ նախարարը պատասխանեց. «Մենք ընդամենը այս փուլում չունենք վերջնական որոշում մեր ներգրավվածության կամ մասնակցության վերջնական ձևաչափի մասով։ Այսինքն դա կլինի համապատասխան հողատարածք տրամադրելով կամ նպաստավոր պայմաններով էլեկտրաէներգիա առաջարկելով, ինչպես նաև որոշակի հատված մեր տնտեսության համար օգտագործելով, սրա շուրջ քննարկումները շարունակում են, բայց այն, որ ծրագիրը պետք է իրականացվի, թե ընկերությունը և թե NVIDIA–ի պաշտոնական հայտարարությունները ամենահեղինակավոր հարթակներից, խոսում են դրա մասին։
Այս պահի դրությամբ մի քանի խոշոր ընկերություններ հայտարարել են, որ պատրաստվում են օգտվել այդ Cloud ծառայություններից, ինչը որոշակիորեն նաև երաշխիքներ է ստեղծում, որ այս ծրագիրը չափազանց իրատեսական է»։
Վարչապետը տեղեկացրեց, որ ինքն առաջարկել է, որ այս ներդրումային ծրագիրը իրականացվի ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ կան. «Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու, և նաև կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ և տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք։
Նաև ուզում եմ գոհունակությունը արտահայտել, որ այո, պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս։ Կուզեմ նաև սփյուռքի մեր հայրենակիցների ջերմեռանդությունը և վճռականությունն ընդգծել և դրանց շնորհակալություն հայտնել դրա համար և ասել նաև, որ երբ որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ ու շատ հասցեական է»։
www.news.am