
10-07-2025 | 15:36
Ըստ CNN-ի, ակնկալվում է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողությունը կտևի «շաբաթներ, այլ ոչ թե օրեր», և, Սպիտակ տան ու իսրայելցի պաշտոնյաների պնդմամբ, այն իրականացվում է ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ։
Իսրայելցի մի պաշտոնյա CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր զրույցներում չի քննադատել մի քանի շաբաթ տևողությունը։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչակազմը տեղյակ է Իսրայելի ծրագրերից և անվերապահորեն սատարում է դրանց։
Պատասխանելով այն հարցին, թե որքան կարող է տևել հակամարտությունը, պաշտոնյան ասել է, որ դա կախված է Իրանի արձագանքից։
«Թրամփի վարչակազմը հաստատապես համոզված է, որ խնդիրը կարելի է լուծել ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակման միջոցով»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «չի պատրաստվում Իսրայելին ստիպել որևէ բան անել, բացի ինքնապաշտպանվելուց»։
www.news.am