06-11-2024 | 15:38
Այս պահին Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակելու պահանջով ակցիաներ են իրականացվում ՀՀ-ում գործող տարբեր երկրների դեսպանատների մոտ։
Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։ ՌԴ դեսպանատան որևէ ներկայացուցիչ չմոտեցավ Արցախի ՄԻՊ-ին. վերջինս նամակը գցեց արկղի մեջ։ Նամակ հանձնվեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ՄԱԿ-ի գրասենյակին, նույնաբովանդակ նամակ հանձնեցին նաև ԱԳՆ-ին։ Հաջորրդ կանգառը կլինի ՀՀ-ում այլ դեսպանատները