15-10-2024 | 12:24
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված ձեր կրթական աշխատանքն ու գործունեությունը միավորում են մարդկանց՝ զորացնելով հայրենիքի հանդեպ սերը նրանց սրտերում»,- ասվում է շնորհավորանքում․ «Դուք վաստակած հեղինակություն եք ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում, ոչ միայն Հայաստանում այլև արտասահմանում»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Գարեգին Բ-ի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու ներհատուկ ցանկությունը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանը, բելառուս-հայկական երկխոսության համակողմանի զարգացմանը։
Նախագահը Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և Աստծո օգնությունը նրա բարձր ծառայության մեջ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։