
18-06-2025 | 15:35
Ալեքսանդր Մակեդոնացու լավագույն ընկերոջ և թիկնապահի համար մոտ 2300 տարի առաջ կառուցված հսկայական դամբարանն աստղագիտական գաղտնիք է պարունակում. դրա թաղման խցիկը դասավորված է այնպես, որ դրա վրա արևի լույսն ընկնում է ձմեռային արևադարձի ժամանակ, պնդում է նոր հետազոտությունը ։
Դամբարանը, որն այժմ կոչվում է Կաստայի հուշարձան (հայտնի է նաև որպես Կաստայի դամբարան կամ Կաստայի դամբանաթումբ), Հունաստանի հյուսիսի Ամֆիպոլիս հին քաղաքի մոտակայքում է։ 2014 թվականին հնագետները պեղումներ են կատարել դամբարանի թաղման խցում և առնվազն հինգ մարդու կմախքի մնացորդներ հայտնաբերել։ Ում համար է կառուցվել հուշարձանը, վիճելի հարց է, բայց մ.թ.ա. 324 թվականին մահկանացուն կնքած Հեփեստիոնի մահն Ալեքսանդր Մակեդոնացուն խոր վշտի մեջ է գցել, գիտնականները համարում են ամենահավանական թեկնածուն։
Նոր ուսումնասիրության մեջ անկախ հետազոտող Դեմետրիուս Սավվիդեսը ստեղծել է դամբարանի եռաչափ մոդելը և, օգտագործելով արևի և աստղերի դիրքի փոփոխություններին ժամանակի ընթացքին հետևող Stellarium աստղագիտական ծրագիրը, վերստեղծել է դամբարանի՝ շուրջ մ.թ.ա. 300 թվականի պատկերը։
Սավվիդեսը պարզել է, որ դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային արևադարձին, թաղման խցիկը տեղական ժամանակով արևի լույսը լիովին լուսավորել է մոտավորապես 10:00-ից մինչև 16:00-ն, գրում է Սավվիդիսը Nexus Network հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Նա պարզել է, որ արևի լույսը տարբեր ժամանակներում ընկնում է հուշարձանի տարբեր մասերի վրա։ Հուլիսի վերջին այն ընկնում է մուտքի վրա։ Աշնանը արևի լույսը աստիճանաբար անցնում է երկու փորագրված սֆինքսների վրայով և վերջապես անցնում դրանց միջով՝ ձմեռային արևադարձի օրն ամբողջությամբ լուսավորելով թաղման խցիկը։
www.news.am