
08-02-2025 | 17:15
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ կարգայինների մրցապայքարում 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 196 կգ արդյունքով առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։