CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ368

Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի հարցով պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին

Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի հարցով պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին ու տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ուշադրություն հրավիրելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած իրադրության վրա։

«Պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով բնաջնջման իրական վտանգի առջև հայտնված 120,000 հայ բնակչության վիճակից։ Նամակում շեշտվում է, որ շրջափակմանը զուգահեռ միտումնավոր խափանվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, իսկ հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելել է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, ամբողջությամբ դադարեցվել է մինչև իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։

Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքներին՝ նշվել է, որ հացահատիկի ունեցած պաշարն արագ սպառվում է, իսկ վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով և հասցնել խանութներ։

ՀՀ ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ։

Նամակում նկարագրվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսումն Ադրբեջանի կողմից, որով պարտավորեցվել էր Ադրբեջանին անմիջապես կասեցնել հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է ԼՂ-ում բնակվող հայերի՝ 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի, ոչ մի հայ չի կարող գոյատևել Լեռնային Ղարաբաղում։ Մենք մեծապես կարևորում ենք գործընկեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից արված հասցեական և օբյեկտիվ գնահատականներն ու ջանքերը` ուղղված խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի կայունությանը»,- ասված է նամակում։

ՀՀ ԱԺ նախագահը քայլերի հաջորդականություն է նշում, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը։ «Ցանկալի նպատակներին կարելի է հասնել հետևյալ քայլերի միջոցով, որոնց առնչությամբ ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը.

• Միջազգային մեխանիզմների ներդրում. միջազգային կազմակերպությունները պետք է գործեն արագ իրենց լիազորված իրավասությունների և գոյություն ունեցող գործիքների շրջանակներում, որոնք նախատեսված են նման իրավիճակների լուծման համար: Մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները, պետք է մոնիտորինգային առաքելություններ իրականացնեն դեպի միջանցք և տարածաշրջան՝ ի հեճուկս խոչընդոտների։

• Չափազանց կարևոր է արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Բայց, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը, մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում, ուր ներկա կլինի միջազգային հանրությունը: Ցավոք, Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

• Եթե Բաքուն խելամիտ ժամկետում չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումը, ակնկալում ենք, որ Ձեր ղեկավարած խորհրդարանական մարմինը կդիմի Եվրոպական հանձնաժողով (երկրի կառավարություն)՝ Ադրբեջանի դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու հորդորով։ Սրանք դյուրին լուծումներ չեն ու պահանջում են բարդ որոշումներ և վճռականություն, բայց դրանք կենսունակ են 120,000 խաղաղ բնակչության շարունակվող էթնիկ զտումները կասեցնելու համար:

•Այս օրերին ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում բացել Լաչինի միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյունը հասնի Լեռնային Ղարաբաղ։ Ակնկալում ենք Ձեր գործուն քայլերն այդ ուղղությամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Լրահոս
  • Close
Պուտինին Խնդրեցի Խնայել Շրջափակման Մեջ Գտնվող Ուկրաինացի Զինվորներին. Թրամփ

14-03-2025 | 20:55

Պուտինին խնդրեցի խնայել շրջափակման մեջ գտնվող ուկրաինացի զինվորներին. Թրամփ
Փաստ, Որը Ցույց Է Տալիս՝ Ադրբեջանը Միջազգային Գանգատներից Կամ Պահանջներից Չի Հրաժարվում

14-03-2025 | 20:52

Փաստ, որը ցույց է տալիս՝ Ադրբեջանը միջազգային գանգատներից կամ պահանջներից չի հրաժարվում
Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Գդհ Առաջին Նախագահն Է, Որ Այցելելու Է Հայաստան Եւ Ադրբեջան

14-03-2025 | 14:55

Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ԳԴՀ առաջին նախագահն է, որ այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան
Ադրբեջանի Հետ Համաձայնեցված Համաձայնագրի Տեքստում Չկա Որևէ Դրույթ «Միջանցքի» Մասին. Արարատ Միրզոյան

14-03-2025 | 14:28

Ադրբեջանի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ «միջանցքի» մասին. Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր Մարմնի Հայտարարությունը

14-03-2025 | 14:22

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը
Խաղաղության Պայմանագրի Տեքստի Շուրջ Բանակցություններն Ավարտված Են. Բայրամով

13-03-2025 | 15:53

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են. Բայրամով
Եվրախորհրդարանն Այսօր Հրատապ Կարգով Բանաձև Ընդունեց Բաքվում Պահվող Հայերի Ազատ Արձակելու Վերաբերյալ

13-03-2025 | 15:37

Եվրախորհրդարանն այսօր հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի ազատ արձակելու վերաբերյալ
Եվրոպական Դիտորդները Գիշեր Ու Ցերեկ Լրտեսների Պես Կանգնած Են Մեր Սահմաններին. Ալիև

13-03-2025 | 14:47

Եվրոպական դիտորդները գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին. Ալիև
Իրանը Պատերազմի Չի Ձգտում, Բայց Եթե Ամն-Ն Ու Իր Գործակալները Սխալ Քայլեր Ձեռնարկեն, Իրանի Պատասխանը Կլինի Անխուսափելի. Խամենեի

13-03-2025 | 14:41

Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի
Պուտինը Կարգադրել Է Կուրսկը Հնարավորինս Շուտ Ազատել Ուկրաինական Ներկայությունից

13-03-2025 | 12:19

Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից
Մեր Հորդորն Է Սիրելի Ռուբեն Վարդանյանին Դադարեցնել Հացադուլը. Գերագույն Հոգևոր Խորհուրդ

12-03-2025 | 18:12

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր Մարմնի Հայտարարություն

12-03-2025 | 18:10

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն
Հհ-Ն Պատրաստ Է Թուրքիայի Հետ Հարաբերությունների Կարգավորմանն Առանց Որևէ Նախապայմանի. Ռուբեն Ռուբինյանը՝ Թուրքական «Ntv»-Ին

12-03-2025 | 18:09

ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց որևէ նախապայմանի. Ռուբեն Ռուբինյանը՝ թուրքական «NTV»-ին
Թուրք Լրագրողները Փաշինյանից Հարցազրույց Վերցնելու Համար Հայաստան Են Եկել Հայկական Կողմի Նախաձեռնությամբ Ու Հհ Բյուջեի Հաշվին

12-03-2025 | 14:23

Թուրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են եկել հայկական կողմի նախաձեռնությամբ ու ՀՀ բյուջեի հաշվին
Стас Намин И Андрей Рубанов: "Анастас Микоян. От Ильича До Ильича" По Случаю Армянского Издания Документальной Драмы

12-03-2025 | 12:29

Стас НАМИН И Андрей РУБАНОВ: "АНАСТАС МИКОЯН. ОТ ИЛЬИЧА ДО ИЛЬИЧА" По случаю армянского издания документальной драмы

Նմանատիպ լուրեր