14-01-2026 | 15:50
Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալիս ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին։
Պաշտպանության նախկին նախարարն այս մասին հայտարարությամբ էր այսօր հանդես եկել ու նշել, որ նոյեմբերի 24-ին կրկին գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կողմից նախապատրաստված փաստաթղթին:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ստացել են Դավիթ Տոնոյանի գրությունը։
Այն փոխանցվել է ԱԺ աշխատակազմ, համապատասխան կարգով ընթացք կտրվի Պաշտպանության նախկին նախարարի դիմումին։
www.aysor.am