CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ550

Ալիև. Հայերը պետք է աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Ալիև. Հայերը պետք է աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև

ՕԿՈւՊԱՆՏ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՈւԼԹԱՆԻ ՏԱՐԵՄՈւՏԻ ԱՐՄԵՆՈՖՈԲ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ. Ստեփան Հասան-Ջալալյան Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2025թ. հունվարի 8-ին հարցազրույց է տվել մի շարք տեղական ԶԼՄ-ների, որտեղ վերջինս, մասնավորաբար, հայտարարել է. Անկախ հայկական պետությունը, ըստ էության ֆաշիստական պետություն է: Մենք հարևան ենք այսպիսի ֆաշիստական պետության հետ և ֆաշիզմի վտանգը չի վերանում: Ահա թե ինչու ֆաշիզմը պետք է վերացվի: Այն կոչանչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ՝ մենք: Այլ ելք մենք չունենք: Հայաստանը պետք է շտապ դադարեցնի զինումը: Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք նրան զենք են տալիս, պետք է խզեն և չեղարկեն այդ պայմանագրերը: Արդեն Հայաստան առաքված զենքը պետք է վերադարձվի: Դա մեր պայմանն է: Հիմա թող ով ինչպես ուզում է, այնպես էլ ընկալի դա։ Ես ասում եմ իմ խոսքը, և՛ նրանք, և՛ նրանց հետևում կանգնածները նույնպես գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում: Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր բոլոր պայմանները նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում էքստրաօրդինար ոչինչ չկա: Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն – առանց սրանց խաղաղության պայմանագիր հնարավոր չէ: Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր անհրաժեշտ չէ, ապա այն անհրաժեշտ չէ և մեզ: Մենք առանց դրա ստորագրման էլ կարող ենք ապրել և իրականացնել մեր քաղաքականությունը: Մենք ցանկանում ենք… որ նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) մեզ չխանգարեն: Որպեսզի նրանք աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ: Մենք չենք կարող մնալ այսպիսի իրավիճակում: Ինչո՞ւ պետք է մենք գնանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս հանդիսացող Նախիջևան այլ տարբեր ուղիներով: Մենք պետք է ունենանք ուղիղ կապ… Ես մի անգամ ասել եմ նրանք չպետք է մեզ բարկացնեն և նրանք պետք է հասկանան, որ այստեղ ձայնի իրավունքը պատկանում է մեզ: Ադրբեջանը հանդիսանում է առաջատար տնտեսությամբ, առաջատար ռազմական ուժով առաջատար պետություն Հարավային Կովկասում: Ժամանակակից աշխարհում ուժի գործոնը գտնվում է առաջին պլանում և ոչ ոք չպետք է այդ մասին մոռանա: Թե՛ բանավոր և թե՛ գրավոր հրապարակային խոսքում բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման հետ հնարավոր չի լինելու ունենալ խաղաղ գոյակցություն: Հայկական պետականությանը սպառնացող արտաքին վտանգների շարքում առաջնակարգ տեղ զբաղեցնող Ադրբեջան անունով կազմավորման գոյությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանում պետք է ձևավորվի արհեստավարժ, ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմ, որն իր արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից մեկը պետք է դարձնի տեսանելի ապագայում Ադրբեջանի գոյության դադարեցումը բոլոր հնարավոր միջոցներով՝ այդպիսով բացառելով ապագայում հայ ժողովրդին և Հայաստան պետությանը արևելքից սպառնացող վտանգը: Իսկ որպես այդ նպատակին հասնելու առաջին քայլ Հայաստանի տվյալ վարչակազմը պետք է, կրկին առանց միջոցների միջև խտրության, հասնի Արցախի Հանրապետության դեօկուպացիային:

Հակառակ պարագայում, հաշվի առնելով Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ողջ պատմությունը՝ կարող ենք փաստել, որ հայկական պետականության հետագա գոյությունը շարունակելու է մնալ լրջագույն սպառնալիքի տակ, իսկ մի օր այն կարող է պարզապես դադարել և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայությունը կրկին ենթարկվել թուրքադրբեջանական ցեղասպանության:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ,

քաղաքագետ    
 

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր