04-12-2024 | 21:56
Ադրբեջանը պատրաստ է COP29 միջոցառմանը, սակայն այն, որ Ադրբեջանը խորտակվում է, Ալիևին և նրա ընտանիքին ամենևին չի անհանգստացնում։ Որովհետև դրանից միայն հասարակ մարդիկ կտուժեն։ Դրա մասին սոցցանցերում գրել է ադրբեջանցի ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն։
«Ադրբեջանի ժողովրդից Ալիևի գողացված նավթադոլարները կամ ոսկին Ադրբեջանում չեն։ Նրանք չեն անցնի ջրի տակ և չեն կորչի։ Որովհետև Ալիևը գողացել ու ամբողջ հարստությունը տեղափոխել է շվեյցարական բանկեր, Լոնդոն կամ Դուբայ։
Ադրբեջանը ջրի տակ կանցնի, մարդիկ կմահանան. Ադրբեջանի նախագահն ու նրա ահաբեկչական ընտանիքը թքած ունեն այդ ամենի վրա։ Որովհետև Ալիևն ահաբեկիչ է, գող, ավազակ։ Ալիևի ամբողջ ռեժիմը հանցագործ է»,- գրել է Ջալիլզադեն։