
25-04-2025 | 15:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, թե ինչ պայմաններով կարող է կնքվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր։
«Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը, որը բաղկացած է 17 կետից, լիովին համաձայնեցված է։ Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նորություն չեն։ Մենք այդ պայմանները վաղուց հայտարարել ենք։ Սակայն Հայաստանի կողմից դեռ լուրջ պատասխան չենք ստացել», - չորեքշաբթի ասել է Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։
Ալիևը կրկնեց այս պայմանները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը (Բաքուն պահանջում է Հայաստանի Հիմնական օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը-խմբ.) «Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է»:
Նա հավելել է, որ իր գերմանացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի մասին։
www.news.am