08-12-2024 | 15:58
Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին Բաքվում այսօր խոսել են: Լրագրողների հետ զրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե պատրաստ են ավելի ակտիվ դեր ստանձնել այդ գործընթացում․ – «Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»:
COP 29-ի պաշտոնական մասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր էլ Արևմուտքի հասցեին է մեղադրանքներ հնչեցրել՝ ելույթ ունենալով փոքր կղզի-պետությունների համաժողովում Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականությունը շարունակելու, գաղութների բնակչությանը ճնշելու, սպանելու համար։
Ալիևը, մասնավորապես, պնդել է՝ թե այս տարի Նոր Կալոդոնիայի ցույցերի ընթացքում Ֆրանսիայի իշխանություններն են մարդկանց սպանել, ավելի քան հարյուր մարդու վիրավորել։ Մարտինիկայում և Գվադելուպայի ցույցերի ընթացքում էլ, ըստ Ադրբեջանի նախագահի, 38 մարդ է ձերբակալվել։
www.aravot.am