CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ63

Ալիևը շատ պարզ ասաց, որ տեղի է ունենում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ենթարկման գործընթաց, իսկ մի քանի վագոն բեռը ագրեսորի իր իմիջի մաքրման համար է. Հայկ Խանումյան

Ալիևը շատ պարզ ասաց, որ տեղի է ունենում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ենթարկման գործընթաց, իսկ մի քանի վագոն բեռը ագրեսորի իր իմիջի մաքրման համար է. Հայկ Խանումյան

Քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը գրել է. «Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները հերթական ներազգային պառակտումն էին կազմակերպում Սուրբ Ծննդյան անվան տակ, Ալիևը շատ պարզ ու բաց խոսեց տարածաշրջանում ստեղծված իրականության մասին։ Նա գրեթե չթաքցրեց, որ տեղի է ունենում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ենթարկման գործընթաց։

«Բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք էինք ցանկանում»,– ասում է Ադրբեջանի նախագահը՝ փաստելով ուժի, ճնշման և քաղաքական պարտադրանքի արդյունքում ձևավորված դե ֆակտո իրավիճակը։ Սա նաև ուղերձ է միջազգային լսարանին․ Հայաստանը, ըստ Ալիևի, արդեն համաձայնել է, պարզապես դեռ չի ընդունում դա հրապարակավ։

Նա հայտարարում է, որ «պարտվող կողմ չկա», բայց միայն տնտեսական իմաստով։ Քաղաքական և ռազմական առումով պարտվածը հստակ է։ Ադրբեջանը առաջարկում է տնտեսական օգուտներ՝ քաղաքական և սուվերեն զիջումների դիմաց։ Սա խաղաղություն չէ, սա խաղաղություն՝ ենթարկման դիմաց տրամաբանությունն է։

Ալիևը նաև ողջունում է Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարը՝ նշելով․ «Կա իրական Հայաստան՝ իր ահմաններով, և մինչև մենք չճանաչենք, դրանք գոյություն չունեն»։ Այսինքն՝ նա իրեն ներկայացնում է որպես Հայաստանի սահմանների լեգիտիմացնող սուբյեկտ։ Սա ոչ միայն միջազգային իրավունքին հակասող հայտարարություն է, այլ ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։

Օրեր առաջ Ալիևն ասել էր, որ «միջազգային իրավունքը չի աշխատում», իսկ աշխարհը վերադարձել է «ուժի օրենքին»։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի խաղաղության հռետորաբանությունը մարտավարական է, ոչ ռազմավարական։ Խաղաղությունը կարող է վերանայվել ցանկացած պահի, և նա դա նույնիսկ չի թաքցնում։

Իսկ իր տարածքով Հայաստան ուղարկված մի քանի վագոն բեռը, որը իշխանական քարոզչությունը ներկայացնում է որպես «խաղաղության ժամանում», Ալիևն օգտագործում է ԱՄՆ-ում իր դիրքերը ամրապնդելու համար՝ պահանջելով 907-րդ բանաձևի վերացում և ագրեսորի իր իմիջի մաքրում։

Սրանք լուրջ մարտահրավերներ են մեր հասարակության համար։ Բայց դրանց մասին քննարկումները քիչ են, իսկ եղածն էլ խլացվում է իշխանությունների և չեղած խաղաղության քարոզիչների կողմից»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր