04-12-2024 | 21:56
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևին խնդրել է թույլ տալ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենին դեկտեմբերին այցելել Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով. հայտնում է ադրբեջանական APA-ն։
Ալիևը համաձայնել է այս առաջարկին՝ պայմանով, որ այս այցից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքի անհիմն արգելքը Միացյալ Նահանգներ կվերացվի։
Պետքարտուղար Բլինքենն ընդունել է առաջարկը։