CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ555

Ալիևի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնելն է. Արա Այվազյան

Ալիևի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնելն է. Արա Այվազյան

Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Իլհամ Ալիևի` օրերս տրված հարցազրույցն ուղղված էր տարբեր լսարանների՝ Ռուսաստանին, Արևմուտքին և իր անմիջական հարևաններին: Հայրենի վերլուծական և փորձագիտական համայնքը մեծամասամբ կենտրոնացել էր Հայաստանին վերաբերող հաստատումների վրա: Այդուհանդերձ, կարևոր է անդրադառնալ նաև մյուս հայտարարություններին և ըստ այդմ փորձել պատասխաններ գնել մեր շուրջ ստեղծվող՝ ավելի վտանգավոր դարձող իրավիճակին:

Նախ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծում է, որ «աշխարհն արմատապես փոխվել է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված կանոններն այլևս չեն գործում: Նորից թատերաբեմում ի հայտ է եկել ուժի գործոնը: Եվ այն երկրները, որոնք դա հասկացել են նախօրոք, կարող են իրենց ավելի անվտանգ զգալ»: Այսպիսով, նա ևս մեկ անգամ անթաքույց պնդում է, որ ուժային քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ամենաարդյունավետ գործիքը՝ իր օրակարգն առաջ տանելու համար: Պատմության ընթացքում ուժի մարտահրավերին առճակատվել են բազմաթիվ երկրներ, որոնց հաջողված և ձախողված փորձը պետք է նավիգացիոն ուղղորդություն դառնար Հայաստանի համար:

Ագրեսիվ ուժային քաղաքականությունը, հետևաբար՝ ծավալապաշտական նկրտումները կենսագործման մեծ հավանականություն ունեն, երբ չեն հանդիպում իրենց հավասարակշռող և զսպող դիմադրողականության, որն ունակ կլիներ խիստ և անվերականգնելի կորուստներ պատճառելու այդ հավակնություններին: Հենց այս պարզ ճշմարտությունը պետք է դրվի մեր ներկայիս արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում:

Երկրորդ. Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի դաշնակցային պարտավորությունների հանձնառության վերաբերյալ ճգրտող հարցին Ալիևը պատասխանում է, որ «մենք միշտ լրջորեն ենք վերաբերվում մեր դաշնակցային պարտավորություններին և այդպես ենք գործելու նաև առաջիկայում»: Միաժամանակ, նա ընդգծում է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է, այսինքն «մեր դաշնակցային պարտավորությունները դիվերսիֆիկացված են, և մենք կկողմնորոշվենք՝ ելնելով իրավիճակից»:

Չնայած Ֆրանսիայի հասցեին իր ամբարտավան քննադատությանը («ձախողված պետություն», որի հետ մինչև Մակրոնի նախագահությունն Ադրբեջանն ուներ ամենասերտ համագործակցությունը), չնայած ԵՄ-ին և ԱՄՆ-ին ուղղված կծու ռեմարկներին («Հայաստանի հովանավոր Պետդեպը», Բայդենը, որը խախտել է հավասարակշված մոտեցումը հարավկովկասյան երկրներին և «պարտադրում է այսպես կոչված «օգնություն»՝ ի տարբերություն Թրամփի, որը «մեզ (Ադրբեջանի և Ռուսաստանի) հետ նույն նավակում է՝ ի պաշտպանություն ավանդական արժեքների»), նա յուրատեսակ գործարք է առաջարկում Արևմուտքին՝ դիտարկել Ադրբեջանը, ինչպես դա տեղի է ունեցել անցյալում, որպես վստահելի և արժեքավոր միջնորդ ու հարթակ Ռուսաստան-Արևմուտք երկխոսության համար, փոխարենը՝ աչք փակել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր կատարած ոճրագործությունների վրա:

Բնականաբար, արևելյան սիրախաղի մեծ վարպետը առիթը բաց չթողեց ռուսական լսարանին հաճոյանալու համար, մատնացույց անելով, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենառուսախոս երկիրն է», մինչդեռ Հայաստանը «հայտնի է, թե ուր է գնում»՝ իր սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք ստեղծելով:

Այսպիսով, քաջատեղյակ լինելով, որ Արևմուտքը չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, Ալիևը բացահայտ կերպով ձգտում է վերջնական սեպ խրել Երևանի և Մոսկվայի միջև, որպեսզի դեռևս գոյություն ունեցող երկկողմ դաշնակցային հարաբերությունները և ՀԱՊԿ-ը որևէ կերպ խոչընդոտ չդառնան Հայաստանի հանդեպ ապագա ոտնձգությունների համար: Ներկայիս իրավիճակում միայն դաշնակիցների և դաշինքների միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի անձեռնմխելիությունը: Բնականաբար, կուտակվել են շատ լեգիտիմ հարցեր, սակայն գլոբալ և տարածաշրջանային իրավիճակը սրընթաց փոփոխությունների գործընթացում է, որն ընձեռում է նաև հնարավորություններ:

Ալիևի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնելն է: Երևանի գերխնդիրն է՝ ճշգրիտ իրատեսական հաշվարկների և ոչ թե «արժեքային» պատրանքների վրա ապահովել համադրվող և համընկնող շահեր ունեցող դաշնակիցների արդյունավետ փոխգործակցությունը»:

Երրորդ. Ալիևը պահանջների/վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կհետևեն նորերը, և այսպես անվերջ: Յուրաքանչյուր երկրի բանակցային սակարկությունների կարողությունը կախված է այն տարբերակներից, որոնք ենթադրվում է, որ նա ունի: Դրանցից զրկվելը հեշտացնում է հակառակորդի ծրագրերը և նեղացնում Realpolitik-ի կիրառողների հաշվարկները: Հայաստանի ճակատագրական սխալ և անհեռատես հրաժարումն Արցախի հիմնախնդրի արծարծումից արմատապես խարխլեց մեր դիվանագիտության պաշտպանական բնագծերը, փոխարենը գրգռելով հակառակորդի պահանջատիրական ախորժակը: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցն օրակարգ վերադարձնելու հարցը ավելի քան հրատապ է:

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմնվելով միջազգային կազմակերպությունների, խորհրդարանների և առանձին պետությունների ընդունած հայտարարությունների ու բանաձևերի վրա՝ պետք է գործադրել համակարգված ջանքեր, որպեսզի ամրագրվի 2020-2023թթ. Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության և էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կոնսենսուսը: Դրան զուգահեռ, տարբեր երկրներում և միջազգային ատյաններում անհրաժեշտ է ձեռնարկել Արցախի բարեկամների խմբերի վերականգնումն ու նորերի ստեղծումը, ինչը լրացուցիչ և կարևոր ազդանշան կդառնա, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ:

Հայկական Սփյուռքի և արտերկրում մեր բարեկամների նախաձեռնությամբ կարևոր մայրաքաղաքներում հարկավոր է կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ և հրապարակումներ Արցախի վերաբերյալ: Չափազանց կարևոր է երաշխավորել նման միջոցառումներին արցախցի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը վերջերս խոչընդոտվում է մի շարք դեսպանությունների կողմից մուտքի արտոնագրերի մերժման հետևանքով: Վերը նշված առաջարկների կենսագործումը լրջորեն կզսպի Ադրբեջանին դիվանագիտական ճակատում:

Եվ վերջինը. Ալիևն իր հարցազրույցում երեսպաշտորեն նշել է, թե «խաղաղությունը հանրային կոնսենսուսի արդյունք է, իսկ վերքերը դեռ չեն սպիացել, հետևաբար անհրաժեշտ է երկխոսություն»: Վերջերս ինչպես Եվրախորհրդարանը, այնպես էլ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հանդես են եկել նման առաջարկով: Անհրաժեշտ է այս միտումը տարածել այլ երկրներում: Պետք է նպաստել երկխոսության հաստատմանը առանց սահմանափակումների: Գուցեև վերջին տարիներին արևը փայլում է Ադրբեջանի վրա, բայց նույն ադրբեջանցիները և նրանց հովանավորները գիտակցում են, որ միշտ այդպես չի լինելու: Տևական և կայուն խաղաղությունը պետք է արդար լինի, հակառակ դեպքում խոսքն ընդամենը միջպատերազմյան նոր և անցողիկ զինադադարի մասին է: Վստահ եմ, որ մեր տարածաշրջանը կարոտ է իրական խաղաղության:

Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար 

Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր