CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ225

Ալիևին կոչ ենք անում ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին. Լեմկինի ինստիտուտ

Ալիևին կոչ ենք անում ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին. Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։

«Բարերար, մարդասեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության կողմից և ապօրինաբար պահվում է այլ նշանավոր հայերի հետ։ Ժամանակն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ արձակի այս հայերին», – ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ այս անհատների առողջության և վիճակի մասին շատ քիչ տեղեկատվությունը խորապես մտահոգիչ է:

«Այս անձինք կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով, ներառյալ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը:
Նրանց կալանքի պայմանները խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ ոչ համարժեք շփումները, կանոնավոր անկախ մոնիտորինգի կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը։ Ամեն օրը կարևոր է այս բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի նրանց ազատումը։ Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված այս բոլոր անձանց», – ասվում է հաղորդագրությունում:

Խնդրագրի հեղինակները հիշեցրել են անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեմ զանգվածային ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով 120,000 էթնիկ հայի հարկադիր տեղահանման մասին:

«Սա անվիճելիորեն էթնիկ զտում է. աշխարհի մեծ մասը համաձայն է: Իրավապաշտպան կազմակերպություններն ադրբեջանական գործողությունները որակել են որպես ցեղասպանություն», – ասվում է հաղորդագրությունում:

  • Լրահոս
  • Close
«Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխության Մասին «Առավոտ Լուսո» Ծրագրի Շրջանակներում․ Տեսանյութ

08-10-2024 | 16:51

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մասին «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակներում․ տեսանյութ
Հայոց Ցեղասպանության Հուշահամալիրը Եւ Թանգարանը Հիմնանորոգման Ընթացքում Բաց Են Լինելու Այցելուների Համար

08-10-2024 | 16:36

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
Կրեմլում Կայացել Է Փաշինյան-Պուտին Հանդիպումը

08-10-2024 | 16:32

Կրեմլում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Պուտինը Եւ Ալիևը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Հարաբերությունների Կարգավորման Հարցը

08-10-2024 | 13:49

Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Cop29-Ին Ընդառաջ Երևանում Ակցիաներ Կանցկացվեն Հայ Ռազմագերիների Անհապաղ Ազատ Արձակման Պահանջով

08-10-2024 | 12:30

COP29-ին ընդառաջ Երևանում ակցիաներ կանցկացվեն հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջով
Քպ-Ն Հաշվետվություն Է Ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից Եւ Մյուսներից

08-10-2024 | 11:39

ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից
Իլոն Մասկը Ցանկություն Է Հայտնել Համագործակցել Հայկական Տեխնոլոգիական Համայնքի Հետ

08-10-2024 | 11:35

Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ
Հապկ Ագ Նախարարների Խորհրդի Նիստը Մեկնարկել Է

07-10-2024 | 13:51

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է
Թուրքիան Ռազմագործողություն Է Իրականացրել Իրաքի Հյուսիսում

07-10-2024 | 11:48

Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Արարատ Միրզոյանը Մեկնել Է Մոսկվա. «Բայրամովի Հետ Առանձին Հանդիպում Նախատեսված Չէ»

07-10-2024 | 11:45

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»
«Սրբազան Շարժման» Հանրահավաքի Մասնակիցները Երթով Շարժվեցին Դեպի Սահմանադրական Դատարան

06-10-2024 | 21:35

«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Ամն Հայոց Արևելյան Թեմ

06-10-2024 | 19:59

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հայաստանը Պետք Է Հնարավորինս Արագ Վերացնի Իր Սահմանադրությամբ «Ամրագրված Տարածքային Պահանջների Խնդիրը».Ադրբեջանի Նախագահի Հատուկ Ներկայացուցիչ

06-10-2024 | 13:40

Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը».Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Իսրայելը Հարվածել Է Գազայում Համաս-Ի Հրամանատարական Կետին

06-10-2024 | 13:37

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին
Ադրբեջանը Մեղադրել Է Հայաստանին Եւ Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությունը Չարաշահելու Մեջ

06-10-2024 | 11:37

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին և Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ

Նմանատիպ լուրեր