
24-05-2025 | 11:22
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել էօկուպացված Արցախի Ակնայի շրջանի գյուղերից մեկի առաջին փուլի բացմանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա ծանոթացել է տեղական գործադիր կառույցների համար կառուցված բազմաֆունկցիոնալ վարչական շենքում, ակումբում և համայնքային կենտրոնում, Քենգերլիի գյուղական լրիվ միջնակարգ դպրոցում, մանկապարտեզում և նոր մասնավոր բնակելի շենքերում ստեղծված պայմաններին:
Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ալիևը մասնակցել է օկուպացված Ակնայի երկաթուղային և ավտոբուսային կայարանի համալիրի բացմանը: