CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ125

Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը

Մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից Հայոց Հայրապետի գահակալության 25-րդ տարեդարձի կապակացությամբ ՝ ի գնահատություն երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի։

Այս առիթով Մայր Աթոռ էր ժամանել Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական ու մշակութային գործիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Այնուհետև Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հրապարակեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի շնորհավորական ուղերձը։

«Արդի համաշխարհային մարտահրավերներին հանդիման Մեր Եկեղեցիներին շաղկապում են քրիստոնեական համերաշխությունը, փոխադարձ զորակցությունն ու գործակցությունը ավետարանական անանց գաղափարների պաշտպանության գործում։ Բարձրորեն գնահատում ենք Ձեր մշտական բարի վերաբերմունքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ռուսական հոգևոր ավանդության նկատմամբ»,- մասնավորապես ասվում է ուղերձում։

«Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» շքանշանի հանձնումից հետո իր օրհնության խոսքը ներկաներին բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հայոց Հովվապետն ընդգծեց, որ խորապես զգացված է իր հոգևոր եղբոր՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, ինչն արտահայտությունն է երկու Եկեղեցիների բազմադարյա գործակցության և սերտ հարաբերությունների, բազմամյա եղբայրական շփումների, այլև ՌԴ պետական, հասարակական ու մշակութային կյանքում հայ համայնքի կարևոր ներդրումի։

Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ այդ կապերի ակունքներում հավատակից երկու ժողովուրդների պատմական առնչակցություններն են ու դարերով կոփված եղբայրությունը, որը շարունակաբար պետք է զորացվի ու ամրապնդվի նաև երկու Եկեղեցիների համատեղ ջանքերով։

«Աշխարհաքաղաքական բարդ զարգացումներով փոթորկված է համայն աշխարհը, նաև մեր երկրների ու ժողովուրդների կյանքը։ Վերջին տարիներին ծանր փորձությունների ու կորուստների միջով անցավ մեր ժողովուրդը։ Տակավին հաղթահարված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառած հետևանքները։ Մենք շնորհակալ ենք Նորին Սրբությանը և Ռուս Եկեղեցուն աղետալի պատերազմի օրերին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության և մատուցված աղոթքների համար։ Երախտապարտ ենք Դադիվանքի անխափան գործունեության և մեր միաբանների անվտանգության ապահովման ուղղությամբ Կիրիլ Պատրիարքի գործադրած ջանքերի համար։ Վստահ ենք, որ Ռուս Եկեղեցին և ՌԴ իշխանությունները կշարունակեն կարելի միջոցները գործադրել Արցախի հայկական հոգևոր ժառանգության պահպանության, արցախահայության հարազատ բնօրրան վերադարձի և Բաքվում գերության մեջ գտնվող, այս օրերին շինծու դատավարության և անարդարության ենթարկվող Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ուղղությամբ»,- նշեց Վեհափառ Հայրապետը։

Նորին Սրբությունը հավելեց, որ այս բարդ ժամանակներում ծանր ապրումների ու մտահոգությունների մեջ է եղել նաև Կիրիլ Պատրիարքը՝ պայմանավորված պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված Ռուսաստանի և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների, իր հավատավոր զավակների հակամարտությամբ և վերջինիս հետևանքով Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հառնած լրջագույն հիմնախնդիրներով։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի կենաց արևշատության, արգասավոր գահակալության և Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության համար։

Նորին Սրբությունը մաղթեց նաև, որ Ամենողորմ Տերը զորավիգ լինի երկու ժողովուրդներին՝ պահելով ամուր իրենց հավատի ու ապագայի նկատմամբ լավատեսության մեջ, և պարգևի խաղաղություն, ապահովություն ու բարօրություն։

Հանդիսությունն ամփոփվեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի կատարմամբ և Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր