CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ22

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ ժողովրդին մատուցած ծառայության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերի համար։ Նորին Սրբությունը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, ծավալապաշտական նկրտումներին, ինչպես նաև վերջինիս կողմից ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի՝ Բերձորի միջանցքի արգելափակումը վերացնելու որոշման անտեսմանը և Կարմիր Խաչի հումանիտար առաքելության իրագործման խոչընդոտմանը, կարևոր նկատեց ԵՄ և միջազգային կառույցների կողմից առավել խիստ միջոցների գործադրումը՝ զսպելու Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի գործողությունները։ Ըստ Վեհափառ Հայրապետի՝ այս իրողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում և պետք է հարգվի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Հայոց Հովվապետը ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում ծավալած իր գործունեությունը՝ մասնավոր անդրադարձ կատարելով անվտանգային, մարդասիրական, սոցիալական ու կրթական ոլորտներում պատվիրակության գործադրած ջանքերին։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Արցախում ստեղծված հումանիտար աղետի և Հայաստանում ու Արցախում առկա անվտանգային խնդիրների հաղթահարման ուղիները:

  • Լրահոս
  • Close
Արմեն Գրիգորյանն Ընդունել Է Տոյվո Կլաարին

22-09-2023 | 20:53

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Մայր Աթոռը Որոշել Է Հետաձգել Մյուռոնօրհնեքը

22-09-2023 | 16:19

Մայր Աթոռը որոշել է հետաձգել Մյուռոնօրհնեքը
Զելենսկու Կինը Հնարավոր Է՝ Այցելի Հայաստան

22-09-2023 | 16:14

Զելենսկու կինը հնարավոր է՝ այցելի Հայաստան
Հաղթանակի Տանկն Ադրբեջանցիները Շուշիից Հանել Են

22-09-2023 | 13:30

Հաղթանակի տանկն ադրբեջանցիները Շուշիից հանել են
Ոստիկանները Վայր Են Գցել Ցուցարարին

22-09-2023 | 13:10

Ոստիկանները վայր են գցել ցուցարարին
Լևոն Քոչարյանը Բերման Ենթարկվեց

22-09-2023 | 12:28

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց
Լղ Բնակչության Կյանքին Ուղիղ Սպառնալիք Այս Պահին Չկա. Փաշինյանը Կրկնեց Երեկվա Ասածը

22-09-2023 | 12:19

ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա. Փաշինյանը կրկնեց երեկվա ասածը
«Մայր Հայաստան» Դաշինքի Առաջնորդ Անդրանիկ Թևանյանին Բերման Են Ենթարկել

22-09-2023 | 11:48

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
Երևանի Մի Շարք Բուհեր Դասադուլ Են Հայտարարել

22-09-2023 | 11:34

Երևանի մի շարք բուհեր դասադուլ են հայտարարել
Ձայների Վերահաշվարկից Ընդդիմության Քվեներն Ավելի Շատ Են Ավելացել, Քան Քպ-Ինը՝ 31 Քվեաթերթիկ

22-09-2023 | 11:22

Ձայների վերահաշվարկից ընդդիմության քվեներն ավելի շատ են ավելացել, քան Քպ-ինը՝ 31 քվեաթերթիկ
Ալիևը Հայտարարել Է, Որ Ճանաչում Է Հայաստանի Տարածքային Ամբողջականությունը

21-09-2023 | 22:48

Ալիևը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Գործելու Ենք Պողպատե Մանդատի Օրենքներով. Փաշինյանը Նորից Ուղիղ Եթերում Է

21-09-2023 | 18:28

Գործելու ենք պողպատե մանդատի օրենքներով. Փաշինյանը նորից ուղիղ եթերում է
Եվլախում Որևէ Փաստաթուղթ Չի Ստորգրվել. Ադրբեջանական Կողմը Եւս Փաստաթղթի Վավերացման Մասին Չի Խոսում

21-09-2023 | 17:02

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում
Ծանր Պատասխանատվության Առջև Եք Կանգնած Եւ, Ցավոք, Միայնակ Եք Կրում Ձեր Տառապանաց Խաչը

21-09-2023 | 15:00

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը
2021 Թվականի Ամռանը Ձեր Քվեով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ընտրվեցի «Ապագա Կա՛» Կարգախոսով. Փաշինյանի Ուղերձն Անկախության Օրվա Առիթով

21-09-2023 | 12:57

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով

Նմանատիպ լուրեր

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Տարածաշրջանային լուրեր

Calendar22-09-2023

Մայր Աթոռը որոշել է հետաձգել Մյուռոնօրհնեքը

Մշակութային լուրեր

Calendar22-09-2023

Զելենսկու կինը հնարավոր է՝ այցելի Հայաստան

Միջազգային լուրեր

Calendar22-09-2023

Հաղթանակի տանկն ադրբեջանցիները Շուշիից հանել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar22-09-2023

Ոստիկանները վայր են գցել ցուցարարին

Լուրեր

Calendar22-09-2023

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց

Լուրեր

Calendar22-09-2023

ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա. Փաշինյանը կրկնեց երեկվա ասածը

Պաշտոնական լուրեր

Calendar22-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել

Լուրեր

Calendar22-09-2023