CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ303

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և  Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։
Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ 
Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։
Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։ 
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվեց նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների  առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը։

  • Լրահոս
  • Close
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ
Արշակ Սրբազանը Կալանավորվեց 2 Ամսով

05-12-2025 | 11:58

Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Ե՛Վ Ամն-Ն, Եւ՛ Կենտրոնական Ասիայի Երկրները Հետաքրքրված Են Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Երկարատև Խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

04-12-2025 | 15:11

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ
Հարավային Կովկասում Ես Ականատես Եղա Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացում Դրական Փոփոխությունների. Վալտոնեն

04-12-2025 | 15:04

Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն
Փաշինյանն Ուզում Է Ստեղծել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցի, Որը Կդառնա 4-Րդ Հանրապետության Իր Ցնորական, Սևեռուն Գաղափարի Անկյունաքարերից Մեկը. Աղազարյան

04-12-2025 | 15:03

Փաշինյանն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը. Աղազարյան
Հայտնաբերվել Է Նոր Եկեղեցի Կեչառիսի Վանական Համալիրի Տարածքում

04-12-2025 | 13:38

Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
Աած-Ից Այցելել Են Եկեղեցի, Որտեղ Կիրակի Պետք Է Նիկոլ Փաշինյանը Պատարագի Գնա. Տեր Ռուբենը Մանրամասներ Է Պատմել

04-12-2025 | 13:33

ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանը պատարագի գնա. Տեր Ռուբենը մանրամասներ է պատմել
«Քարերի Սիմֆոնիա» Հուշարձանի Ապօրինի Սեփականաշնորհված Հատվածը Վերադարձվեց Պետությանը

04-12-2025 | 12:20

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը
Ռուսաստանն, Այս Կամ Այն Կերպ, Կազատագրի Դոնբասը Եւ Նովոռոսիան. Պուտին

04-12-2025 | 12:15

Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին

Նմանատիպ լուրեր