CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ29

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին

Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին, ընդգծեց, որ պատմության ընթացքում հայ և հրեա ժողովուրդները կրել են բազմաթիվ տառապանքներ և ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հավատքի շնորհիվ կարողացել են դիմագրավել բոլոր տեսակի փորձությունները։Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետևանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը`շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարևոր նկատելով նաև միջկրոնական երկխոսությունը։ Պրն․ Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման և արդարության հաստատման գործում ևս կարևորեց մարդկության մեջ հավատքի զորացումը և կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։

Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։

Զրույցի ընթացքում պրն․ Կնոբլովիցը նաև իր սերն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արգենտինայում հայ և հրեա համայնքների համագործակցությանը։

  • Լրահոս
  • Close
Լավրովն Ու Աբդոլլահիանը Հռչակագիր Են Ստորագրել Միակողմանի Պատժամիջոցներին Հակազդելու Մասին

05-12-2023 | 18:54

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին
Հակամարտությունները Լուծելու Համար Չպետք Է Ուժ Կիրառել, Մինչդեռ Ավելի Ու Ավելի Շատ Հարցեր Լուծվում Են Հենց Ուժի Միջոցով. Ժոզեպ Բորել

05-12-2023 | 18:53

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել
Ամն-Ի Աջակցությունը Չափազանց Կարևոր Է Ադրբեջանի Հետագա Ագրեսիան Զսպելու Եւ Հայաստանի Տարածքային Ամբողջականությունն Ապահովելու Համար. Կոնգրեսական Փալոն

05-12-2023 | 15:50

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն
Ֆրանսիայի Դեսպանը Զրպարտություն Է Որակել Իրեն Ուղղված Մեղադրանքը՝ Խոսելով Իրավական Հնարավոր Գործընթաց Սկսելու Մասին

05-12-2023 | 15:33

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին
Հապկ Երկրները Վերահաստատում Են Իրենց Հանձնառությունը Պետությունների Միջև Բոլոր Տարաձայնությունները Լուծելու Խաղաղ Ճանապարհով. Հայտարարություն

05-12-2023 | 14:16

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն
Հայաստանը Շահագրգիռ Է Զարգացնել Եւ Խորացնել Հայ-Թաիլանդական Հարաբերությունները․ Փաշինյան

05-12-2023 | 13:58

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան
Մոսկվայում Մեկնարկել Է Մերձկասպյան Երկրների Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 13:57

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Աբդոլլահիանը Կոչ Է Արել Անհապաղ Դադարեցնել Ցեղասպանությունը Գազայում

05-12-2023 | 11:54

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում
Ռուս-Թուրքական Գործընկերությունը Բարձր Մակարդակի Վրա Է. Պուտին

05-12-2023 | 11:53

Ռուս-թուրքական գործընկերությունը բարձր մակարդակի վրա է. Պուտին
Մոսկվայում Սկսվել Է Լավրով-Բայրամով Հանդիպումը

05-12-2023 | 11:51

Մոսկվայում սկսվել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Ամն Կոնգրեսականները Կոչ Են Արել 10 Միլիոն Դոլարի Անվտանգության Աջակցություն Տրամադրել Հայաստանին, Ինչպես Նաև Օգնություն՝ Լղ-Ից Տեղահանվածներին

05-12-2023 | 11:14

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին
Արմեն Գրիգորյանը Եւ Ամն Պաշտպանության Քարտուղարի Փոխտեղակալը Քննարկել Են Պաշտպանական Համագործակցությանը Վերաբերող Հարցեր

05-12-2023 | 10:32

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Մագատէ-Ի Գլխավոր Տնօրենը՝ Թուրքական Կողմի Պահանջի Մասին

05-12-2023 | 09:57

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
Այսօր Մոսկվայում Կկայանա Ռդ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի Եւ Թուրքմենստանի Ագ Նախարարների Հանդիպումը

05-12-2023 | 09:41

Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ջեյմս Օ'Բրայենը Կայցելի Ադրբեջան՝ Աջակցելու Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղությանը. Պետդեպ

05-12-2023 | 09:40

Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ

Նմանատիպ լուրեր

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար. կոնգրեսական Փալոն

Պաշտոնական լուրեր

Calendar05-12-2023

Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն

Տարածաշրջանային լուրեր

Calendar05-12-2023

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները․ Փաշինյան

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023

Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Միջազգային լուրեր

Calendar05-12-2023