CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ223

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը նման նախաձեռնության համար։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանում ու Արցախում առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։ Հայոց Հայրապետը կարևորեց նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը ազգային կառույցներ և կրթական հաստատություններ՝ գնահատելով արգենտինահայ գաղութի կազմակերպվածությունն ու ազգային արժեքների նկատմամբ նախանձախնդրությունը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավոր հայորդիներին լինել ազգասեր ու եկեղեցանվեր, վառ պահել ազգային գիտակցությունն ու ոգին և իրենց նպաստը բերել համայնքային կյանքի զորացմանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց սաների հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և արցախահայության համար իրականացվող մարդասիրական ծրագրերին։

  • Լրահոս
  • Close
Սերգեյ Լավրովը Մայիսի 21-Ին Կժամանի Հայաստան

19-05-2025 | 12:09

Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան
Մինչ Փաշինյանն Ու Պուտինը Դիտում Էին, Թե Ինչպես Են Ադրբեջանական Զորքախմբերը Երթով Շարժվում Կարմիր Հրապարակում, Ստեփանակերտում Քшնդեցին Մարշալ Բաղրամյանի Հուշարձանը․ Շահվերդյան

18-05-2025 | 15:53

Մինչ Փաշինյանն ու Պուտինը դիտում էին, թե ինչպես են ադրբեջանական զորքախմբերը երթով շարժվում Կարմիր հրապարակում, Ստեփանակերտում քшնդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը․ Շահվերդյան
Փաշինյանի Վարած Քաղաքականության Շնորհիվ, Այժմ Ալիևի Ախորժակը Շատ Ավելի Մեծ Է, Իսկ Թուղթը Դա Չի Կարող Բավարարել․ Ադրբեջանագետ

18-05-2025 | 15:50

Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ Ալիևի ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․ ադրբեջանագետ
«Զանգեզուրի Միջանցք» Ծրագիրը Նախատեսվում Է Իրականացնել Առաջիկա 3-4 Տարվա Ընթացքում. Թուրքիայի Տրանսպորտի Եւ Ենթակառուցվածքների Նախարար

18-05-2025 | 15:49

«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
Պուտին. Ռուսաստանն Ունի Ուժեր Եւ Միջոցներ՝ Ուկրաինայում Հատուկ Գործողությունը Տրամաբանական Ավարտին Հասցնելու Համար

18-05-2025 | 13:47

Պուտին. Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար
Հռոմի Պապ Լևոն Xiv-Ը Ժամանել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի Հրապարակ՝ Իր Պաշտոնակալությանը

18-05-2025 | 13:45

Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ իր պաշտոնակալությանը
Ադրբեջանը Հայտնել Է «Ազատագրված Տարածքներում» Իրանի Հետ Համատեղ Զորավարժությունների Մասին

18-05-2025 | 13:44

Ադրբեջանը հայտնել է «ազատագրված տարածքներում» Իրանի հետ համատեղ զորավարժությունների մասին
Հհ Դեսպանն Ու Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության Ղեկավարը Հանդիպել Են

17-05-2025 | 17:32

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել են
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղիկներ Է Դրել Մինսկում Հաղթանակի Հուշարձանին

17-05-2025 | 17:30

Ամենայն հայոց կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին
Արաղչին Ընդգծել Է Իրանի Հստակ Դիրքորոշումը Հհ Տարածքային Ամբողջականությանն Ու Ինքնիշխանության Անձեռնմխելիությանը

17-05-2025 | 17:29

Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը
Բելառուսում Պատմել Են Երկրում Առաջին Հայկական Եկեղեցու Մասին Եւ Ընդգծել Կաթողիկոսի Այցի Կարևորությունը

17-05-2025 | 17:28

Բելառուսում պատմել են երկրում առաջին հայկական եկեղեցու մասին և ընդգծել Կաթողիկոսի այցի կարևորությունը
Կրեմլը Խոստացել Է Տեղեկացնել, Երբ Պուտինը Եւ Թրամփը Որոշեն Հեռախոսազրույց Ունենալ

17-05-2025 | 14:43

Կրեմլը խոստացել է տեղեկացնել, երբ Պուտինը և Թրամփը որոշեն հեռախոսազրույց ունենալ
Քրիստոնյա Հայերը Ապօրինի  Պահվում Են Բաքվում.

17-05-2025 | 14:38

Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում.
Եմ-Ն Սպասում Է Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղության Պայմանագրի Շուտափույթ Ստորագրմանը. Կայա Կալաս

16-05-2025 | 14:31

ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
«Թանգարանների Ապագան՝ Արագ Փոփոխվող Համայնքներում» Խորագրի Ներքո Կանցկացվեն Միջոցառումներ՝ Տարբեր Թանգարաններում

16-05-2025 | 13:56

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ՝ տարբեր թանգարաններում

Նմանատիպ լուրեր