CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ207

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից երիտասարդ հայորդիներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի նպատակն է ուխտագնացությունների, ճանաչողական և մշակութային ծրագրերի միջոցով զորացնել աշխարհասփյուռ հայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։ Տիար Յակուբյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայորդիները Հայաստանում մասնակցում են կամավոր մարդասիրական ու համայնքային տարբեր ծրագրերին, այսօր էլ նախատեսում են կամավորական աշխատանքներ իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ 

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվում ճանաչելու Հայրենիքը, զորացնելու ազգային ոգին ու գիտակցությունը։

Հայոց Հայրապետը համոզմունք հայտնեց, որ երիտասարդները հաղորդ դառնալով հայրենի իրականությանը և հայրենիքով առավել ներշնչված՝ իրենց կարողություններն ի սպաս կդնեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և լուսավոր ապագայի կերտմանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայորդիներին պատգամեց նաև հավատարիմ մնալ նախնյաց արժեքներին, նախանձախնդրություն դրսևորել ազգային ինքնության պահպանման գործում և ակտիվորեն ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին:

  • Լրահոս
  • Close
Թրամփը Պուտինի Հետ Զրույցից Հետո Զելենսկու Հետ Հեռախոսազրույց Է Ունեցել

13-02-2025 | 09:46

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել
Դոնալդ Թրամփը Եւ Վլադիմիր Պուտինը Երկար Հեռախոսազրույց Են Ունեցել

13-02-2025 | 09:44

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը երկար հեռախոսազրույց են ունեցել
Հայ Երիտասարդ Հոգևորականները Հանդիպել Են Հռոմի Պապի Հետ

13-02-2025 | 09:24

Հայ երիտասարդ հոգևորականները հանդիպել են Հռոմի Պապի հետ
Ռուսական Զինուժը Թիրախային Հարվածել Է Ուկրաինայի Անօդաչու Թռչող Սարքերի Արտադրամասերին

12-02-2025 | 18:31

Ռուսական զինուժը թիրախային հարվածել է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին
Ալեն Սիմոնյանից Պահանջում Ենք Հրապարակային Ներողություն Խնդրել Արցախի Տեղահանված Ժողովրդից

12-02-2025 | 14:10

Ալեն Սիմոնյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից
63 Կողմ, 7 Դեմ. Աժ-Ն Առաջին Ընթերցմամաբ Ընդունեց «Եմ-Ին Հհ-Ի Անդամակցելու Գործընթացի Մեկնարկի Մասին» Օրենքի Նախագիծը

12-02-2025 | 14:08

63 կողմ, 7 դեմ. ԱԺ-ն առաջին ընթերցմամաբ ընդունեց «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Եթե Լավ Հրամանատարներ Ունենանք, Մենք Երբեք Չենք Պարտվի. «Ազգը՝ Բանակ» Ցուցահանդեսը Դրա Վկան Է

12-02-2025 | 11:33

Եթե լավ հրամանատարներ ունենանք, մենք երբեք չենք պարտվի. «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը դրա վկան է
Պուտինն Ուկրաինայի Վերաբերյալ Բանակցությունների Նախօրեին Թրամփին Է Հանձնել Ամերիկացի Պատանդին

12-02-2025 | 10:48

Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախօրեին Թրամփին է հանձնել ամերիկացի պատանդին
Ալիևը Հավանություն Է Տվել Ռդ-Ի Հետ «Հյուսիս-Հարավ» Միջանցքով Տարանցիկ Բեռնափոխադրումների Մասին Համաձայնագրին

12-02-2025 | 10:43

Ալիևը հավանություն է տվել ՌԴ-ի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների մասին համաձայնագրին
«Կարևորը՝ Հարավային Կովկասը Խաղաղ Եւ Կանխատեսելի Լինի: Ռդ-Ն Ողջունում Է Ինքնուրույն Բանակցություն Վարելու Հայաստանի Ու Ադրբեջանի Կամքը»

11-02-2025 | 17:24

«Կարևորը՝ Հարավային Կովկասը խաղաղ և կանխատեսելի լինի: ՌԴ-ն ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու Հայաստանի ու Ադրբեջանի կամքը»
Ղարաբաղն Ադրբեջանի Կազմում Ճանաչելու Առաջին Պիոները Ռդ Նախագահն Է. Ալեն Սիմոնյան

11-02-2025 | 17:19

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան
The Washington Post-Ում Դեյվիդ Իգնաթիուսն Անդրադարձել Է Ռուբեն Վարդանյանի Կեղծ Դատավարությանն Ու Կոչ Արել Նախագահ Թրամփին Կատարել Իր Խոստումը

11-02-2025 | 11:28

The Washington Post-ում Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանն ու կոչ արել նախագահ Թրամփին կատարել իր խոստումը
Մակրոնն Ու Փաշինյանը Քննարկել Են Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացն Ու Սահմանազատման Վերաբերյալ Զարգացումները

11-02-2025 | 11:25

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու սահմանազատման վերաբերյալ զարգացումները
Այր Աթոռից Առաջին Անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս Եկեղեցի Կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Մասունքը

11-02-2025 | 11:24

այր Աթոռից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը
Ադրբեջանի Նախկին Արտգործնախարարն Ու Այլ Պաշտոնյաներ Մեղադրվում Են Ռուսաստանի Օգտին Լրտեսության Մեջ

10-02-2025 | 20:47

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Նմանատիպ լուրեր