CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ139

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակից ուսանողներին՝ գլխավորությամբ ՀԲԸՄ սփյուռքի երիտասարդական ծրագրերի տնօրեն տիկին Գայանե Մանուկյանի։

Հանդիպմանը տիկին Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագիրը, որի շրջանակներում աշխարհասփյուռ հայ երիտասարդները հնարավորություն են ստանում մասնագիտական և գործնական փորձառություն ձեռք բերել հայրենիքում, ինչպես նաև ծանոթանալ հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։

Ապա ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած հայորդիները հնարավորություն են ստանում համախմբվելու Հայրենիքում, հարստացնելու իրենց մասնագիտական փորձառությունը և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ 

Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ հակառակ երկրում առկա մարտահրավերների, հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան երիտասարդների համար` առավել զորացած վերադառնալու իրենց համայնքներ և շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ, իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի բարօրությանը։ 
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում Եկեղեցու կրթական ծրագրերին, հայրենիքի առջև  ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը։

  • Լրահոս
  • Close
Թբիլիսիում Ընդդիմության Կողմնակիցները Հերթական Հանրահավաքն Են Իրականացրել

08-12-2024 | 15:58

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները հերթական հանրահավաքն են իրականացրել
Գյումրիում Մեկնարկել Են Նախնական Ընտրությունները

08-12-2024 | 15:52

Գյումրիում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փաշինյանը Տիկնոջ Հետ Ներկա Է Գտնվել Փարիզի Աստվածամոր Տաճարի Վերաբացման Արարողությանը

08-12-2024 | 15:49

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Զինված Ահաբեկչական Խմբավորումները Բռնազավթել Են Սիրիայի Պն-Ը, Նախագահական Պալատը

08-12-2024 | 15:47

Զինված ահաբեկչական խմբավորումները բռնազավթել են Սիրիայի ՊՆ-ը, նախագահական պալատը
Լավրովը Հայտարարել Է, Որ Ռդ-Ն Օգնում Է Սիրիական Բանակին Հետ Մղել Գրոհայինների Հարձակումները

07-12-2024 | 18:19

Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները
Նիկոլ Փաշինյանը Տիկնոջ Հետ Ներկա Կգտնվի Փարիզի Աստվածամոր Տաճարի Վերաբացման Արարողությանը

07-12-2024 | 18:16

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Այսօր Սպիտակի Ավերիչ Երկրաշարժի 36-Րդ Տարելիցն Է

07-12-2024 | 12:08

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է
Ամն-Ը Իր Քաղաքացիներին Կոչ Է Արել Անհապաղ Հեռանալ Սիրիայից

07-12-2024 | 12:05

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  Աշխատակիցներն Այցելել Են Բաքվում Ապօրինաբար Պահվող Հայ Գերիներին. Apa

06-12-2024 | 21:25

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին. APA
Լուկաշենկոն Խնդրել Է «Օրեշնիկ» Տեղակայել Բելառուսի Տարածքում. Պուտինը Համաձայնել Է

06-12-2024 | 21:23

Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Բոլորը Վերջապես Համոզվեցին, Որ Վրացական Պետությունն Ուժեղ Է. Կոբախիձե

06-12-2024 | 21:21

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
Նատօ-Ի Նոր Գլխավոր Քարտուղարը Պետք Է Պատասխանատվություն Կրի Սպառնալիքների Համար, Որ Տարածել Է Աշխարհում

06-12-2024 | 15:32

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածել է աշխարհում
Վրաստանի Հաջորդ Նախագահին Ո՛Չ Ժողովուրդն Է Ընտրելու, Ո՛Չ Խորհրդարանը

06-12-2024 | 15:25

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը
Իրականության Զգացողությունը Կորցրած Երկիր Հայաստանս

06-12-2024 | 13:40

Իրականության զգացողությունը կորցրած երկիր Հայաստանս
Միրզոյանը Հայտարարել Է, Որ Քաղաքական Կամքի Պարագայում Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Պայմանագիրը Կարող Է Արագորեն Վերջնականացվել Եւ Ստորագրվել

06-12-2024 | 13:03

Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել