CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ61

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո լուսարարապետ Սրբազան Հայրը, սարկավագաց դասի անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի` քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակի անձին ու կերպարին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է իր մեջ կրի նախասարկավագի նվիրումի և նահատակության ոգին։ Հայոց Հովվապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի նվիրումը, հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին, անձնվիրաբար քարոզեն Քրիստոսի ավետարանը՝ փառավորելով Խաչյալ Տիրոջը:

Նորին Սրբությունը հորդորեց նաև նմանվել իրենց եկեղեցական այն եղբայրներին, ովքեր նվիրումով ու քաջությամբ, իրենց կյանքը չխնայելով, նախասարկավագի անձնազոհության բարձր գիտակցությամբ առաջնագծում կանգնած են եղել հայ զինվորի կողքին, գոտեպնդել ու քաջալերել վերջիններիս։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Դադիվանքում հանձնառությամբ, քաջարի ոգով և սիրով, դժվար ու ծանր պայմաններում ծառայություն բերած սարկավագներին:

Հայոց Հայրապետը նաև կարևոր նկատեց սարկավագների հոգեխնամ առաքելության իրականացումը հայրենազրկված արցախցիների նկատմամբ՝ պատգամելով ամեն ջանք ներդնել նրանց աջակցություն ցուցաբերելու համար։

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված մշտապես ոգեշնչի, խանդավառի և գոտեպնդի սարկավագաց դասին՝ իրենց ծառայությունը լավագույնս արդյունավորելու համար:

  • Լրահոս
  • Close
Եմ-Ին Ապաստան Խնդրող Երկրների Թվում Թուրքիան 3-Րդն Է

01-03-2024 | 22:43

ԵՄ-ին ապաստան խնդրող երկրների թվում Թուրքիան 3-րդն է
Լավրովն Ու Ֆիդանը Բանակցել Են

01-03-2024 | 22:03

Լավրովն ու Ֆիդանը բանակցել են
Խաղաղության Պայմանագիրը Պետք Է Ստորագրեն Երկու Երկրները, Այն Կապված Չէ Փարիզի, Բրյուսելի Կամ Այլ Տեղի Հետ. Հաջիև

01-03-2024 | 20:00

Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն երկու երկրները, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ տեղի հետ. Հաջիև
Պուտինը Հայտարարել Է, Որ Ռուսաստանը Չի Պատրաստվում Միջուկային Զենք Տեղակայել Տիեզերքում

01-03-2024 | 16:35

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում
Զելենսկին Հայաստան Չի Գա

01-03-2024 | 13:58

Զելենսկին Հայաստան չի գա
Գարնանա Առաջին Օրը Տեղումներ Չեն Սպասվում

01-03-2024 | 11:42

Գարնանա առաջին օրը տեղումներ չեն սպասվում
Թուրքիային Վաճառվող F-16-Երը Փաստացի Օգտագործվում Են Հայաստանի Դեմ. Սենատոր Ռենդ Փոլ

01-03-2024 | 11:32

Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. սենատոր Ռենդ Փոլ
Արևմուտքն Ուզում Է Կրկնել 80-Ականների Հնարքը. Պուտինը՝ Միջուկային Եւ Նոր Զենքի Մասին

29-02-2024 | 20:10

Արևմուտքն ուզում է կրկնել 80-ականների հնարքը. Պուտինը՝ միջուկային և նոր զենքի մասին
Մոսկվայում Ձերբակալել Են «Նովայա Գազետա»-Ի Գլխավոր Խմբագիր Սերգեյ Սոկոլովին

29-02-2024 | 20:06

Մոսկվայում ձերբակալել են «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովին
Հայտնի Է, Թե Շառլ Ազնավուրի Որ Քանդակը Կկանգնեցվի Շանսոնյեի Անվան Հրապարակում

29-02-2024 | 19:45

Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում
Ֆրանսիան Ահաբեկչության Հիմնական Աջակիցն Է․ Էրդողան

29-02-2024 | 19:36

Ֆրանսիան ահաբեկչության հիմնական աջակիցն է․ Էրդողան
Լուսնի Վրա Վայրէջք Կատարած Odysseus Սարքը Կոտրել Է Ոտքերից Մեկը Եւ Կողաշրջվել

29-02-2024 | 19:13

Լուսնի վրա վայրէջք կատարած Odysseus սարքը կոտրել է ոտքերից մեկը և կողաշրջվել
Freedom House-Ի «Ազատությունն Աշխարհում» Զեկույցում Հայաստանը Մնացել Է «Մասամբ Ազատ» Պետությունների Շարքում

29-02-2024 | 18:58

Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում
Միրզոյան-Բայրամով Բանակցությունների Արդյունքը

29-02-2024 | 17:15

Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքը
Հիմա Փորձում Ենք Զենք Գնել Բոլոր Հնարավոր Տեղերից. Ալեն Սիմոնյան

29-02-2024 | 16:19

Հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից. Ալեն Սիմոնյան

Նմանատիպ լուրեր

ԵՄ-ին ապաստան խնդրող երկրների թվում Թուրքիան 3-րդն է

Միջազգային լուրեր

Calendar01-03-2024

Լավրովն ու Ֆիդանը բանակցել են

Միջազգային լուրեր

Calendar01-03-2024

Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն երկու երկրները, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ տեղի հետ. Հաջիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-03-2024

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում

Միջազգային լուրեր

Calendar01-03-2024

Զելենսկին Հայաստան չի գա

Միջազգային լուրեր

Calendar01-03-2024

Գարնանա առաջին օրը տեղումներ չեն սպասվում

Լուրեր

Calendar01-03-2024

Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. սենատոր Ռենդ Փոլ

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-03-2024

Արևմուտքն ուզում է կրկնել 80-ականների հնարքը. Պուտինը՝ միջուկային և նոր զենքի մասին

Միջազգային լուրեր

Calendar29-02-2024