15-11-2025 | 17:18
Միջին միջանցքով բեռնափոխադրումները, կանխատեսումների համաձայն, կավելանան ավելի քան 50 միլիոն տոննայով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս աճը հաշվի առնելու համար մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում։ Բաքվի նավահանգստի տարեկան բեռնափոխադրման հզորությունը 25 միլիոն տոննա է, և աշխատանքներ են տարվում այդ հզորությունն ընդլայնելու ուղղությամբ», – ասել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ 2020 թվականից մեկնարկել է Բաքվից մինչև օկուպացված Կովսական և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագիծը։ Այս նախագիծը կավարտվի 2026 թվականի կեսերին։
«Ներկայումս աշխատանքներ են ընթանում «Զանգեզուրի միջանցքի» 42 կիլոմետրանոց հատվածում՝ մեր ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այս ոլորտում կատարվում են նաև լրացուցիչ ներդրումներ, և մենք հրավիրում ենք համագործակցել այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպացիների»,- ասել է նա։
www.aysor.am