14-10-2024 | 14:26
Դաշնակիցները զգալի օգնություն են ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, բայց դա ձեռնտու է հենց իրենց։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային օգնեց հաղթահարել 2023-2024-ի ձմեռը, սակայն այժմյան պայմաններում հնարավոր չէ սահմանափակել աջակցության չափը կամ ժամանակը:
Զելենսկին շեշտել է, որ ԱՄՆ Կոնգրեսի, վարչակազմի հատկացրած գումարի մեծ մասը՝ ավելի քան 75%-ը մնում է ԱՄՆ-ում։
«Հետո զենքերը գալիս են մեզ մոտ, բայց դրանք արտադրվում են այնտեղ, հարկերը մնում են այնտեղ... Մի շատ լուրջ պահ ասե՞մ։ Մենք ամեն ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք ԱՄՆ-ին, բայց Patriot համակարգերը, որ ունենք, այս համակարգերը ԱՄՆ-ից չեն եկել։
Դուք պետք է հասկանաք, որ եթե, օրինակ, փող է հատկացվում Patriot համակարգերի համար, որոնք արժեն 1,5-2 միլիարդ դոլար գումարած՝ հրթիռները և այլն, այդ համակարգերը եկել են տարբեր երկրներից, այդ գումարները մեզ մոտ երբեք չեն եկել...
Այդ տասնյակ միլիարդները երբեք որպես փող չեն մտել Ուկրաինա, և դա հասկանալը կարևոր է»,- հավելել է Զելենսկին։