CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ342

ԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ վաթսուն Կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը  և Գեյբ Ամոն գլխավորել են երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին։

«Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է այս երկկուսակցական կոչն ուղղված պետքարտուղար Ռուբիոյին՝ կիրառելու 907-րդ հոդվածը և դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- հայտարարել է Հայ Դատի Ամերիկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ քրիստոնյաների ցեղասպանական էթնիկ զտումներից, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիայից և հայ պատանդների անօրինական կալանավորումից հետո՝ չենք կարող պահանջել, որ ԱՄՆ հարկատուները սուբսիդավորեն այս նավթով հարուստ և կոռումպացված օտարերկրյա բռնապետությունը։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Լոլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին, ինչպես նաև նրանց միացած 60 կոնգրեսականներին՝ իրենց բարոյական հստակ դիրքորոշման և խաղաղասիրական ուժեղ առաջնորդության համար»։

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120․000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը՝ օրենսդիրները ընդգծել են. «Իր գործողությունների համար չկանգնելով որևէ պատասխանատվության առաջ՝Ադրբեջանը շարունակում է խաթարել արդար, կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը տարածաշրջանում՝ Հայաստանի դեմ շարունակական ագրեսիայով»։

Նամակի ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չկիրառել այն շրջանցման իրավասությունը, որի շնորհիվ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, և փոխարենը պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը։

Օրենսդիրները նշել են. «Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»։

Այս նամակը շարունակում է Կոնգրեսում ձևավորված նախաձեռնությունը՝ կապված 2023 թվականին Սենատում միաձայն ընդունված «Հայերի պաշտպանության ակտի» հետ, որի համահեղինակներն էին այն ժամանակվա սենատոր, այժմ պետքարտուղար Ռուբիոն և սենատոր Գարի Փիթերսը։ Օրենքի ընդունումն ընդգծել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմական կապերի վերաբերյալ աճող երկկուսակցական մտահոգությունը։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ աջակցելու այս գործընթացին, որի շրջանակներում “ANCA Rapid Responder” համակարգի միջոցով Կոնգրեսին ուղղվել է ավելի քան 50.000 անհատական նամակ։ Վերջին շաբաթների ընթացքում “ANCA Rising Leaders”  ծրագրի երիտասարդ ակտիվիստները միացել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի և տարածաշրջանային թիմերին՝ այցելելով ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ այս նախաձեռնությանն աջակցություն ապահովելու համար։

www.news.am

 

  • Լրահոս
  • Close
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ
Արշակ Սրբազանը Կալանավորվեց 2 Ամսով

05-12-2025 | 11:58

Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով
Ե՛Վ Ամն-Ն, Եւ՛ Կենտրոնական Ասիայի Երկրները Հետաքրքրված Են Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Երկարատև Խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

04-12-2025 | 15:11

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ
Հարավային Կովկասում Ես Ականատես Եղա Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացում Դրական Փոփոխությունների. Վալտոնեն

04-12-2025 | 15:04

Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն
Փաշինյանն Ուզում Է Ստեղծել Հայաստանյանց Առաքելական Եկեղեցի, Որը Կդառնա 4-Րդ Հանրապետության Իր Ցնորական, Սևեռուն Գաղափարի Անկյունաքարերից Մեկը. Աղազարյան

04-12-2025 | 15:03

Փաշինյանն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը. Աղազարյան
Հայտնաբերվել Է Նոր Եկեղեցի Կեչառիսի Վանական Համալիրի Տարածքում

04-12-2025 | 13:38

Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում
Աած-Ից Այցելել Են Եկեղեցի, Որտեղ Կիրակի Պետք Է Նիկոլ Փաշինյանը Պատարագի Գնա. Տեր Ռուբենը Մանրամասներ Է Պատմել

04-12-2025 | 13:33

ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանը պատարագի գնա. Տեր Ռուբենը մանրամասներ է պատմել
«Քարերի Սիմֆոնիա» Հուշարձանի Ապօրինի Սեփականաշնորհված Հատվածը Վերադարձվեց Պետությանը

04-12-2025 | 12:20

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հատվածը վերադարձվեց պետությանը
Ռուսաստանն, Այս Կամ Այն Կերպ, Կազատագրի Դոնբասը Եւ Նովոռոսիան. Պուտին

04-12-2025 | 12:15

Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին

Նմանատիպ լուրեր