
10-07-2025 | 15:36
Վաշինգտոնը նախատեսում է նոր հակառուսական պատժամիջոցներ մտցնել։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն արդեն զանգվածային պատժամիջոցներ է մտցրել ռուսական ֆինանսական հատվածի դեմ։ «Կհաջորդեն նոր պատժամիջոցներ»,- նշել է Սալիվանը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի օգնականը տեղեկացրել է Ուկրաինային մինչեւ 2025թ. հունվարի կես հարյուր հազարավոր արկեր տրամադրելու ԱՄՆ պլանների մասին։
www.news.am