03-11-2024 | 20:15
ԱՄՆ-ը ծրագիր է մշակում Եվրոպայի Արկտիկայի հատվածում զենքի պահեստ տեղակայելու համար՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հետ կապված։ Breaking Defense-ին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ԱՄՆ բանակի նյութա-տեխնիկական ապահովման վարչության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Մոհանը։
«ՆԱՏՕ-ի գործընկերների ավելացմամբ պայմանավորված՝ փոխվում են անվտանգության լանդշաֆտը և մեր պարտականությունները որպես դաշինքի մաս», - ասաց նա:
Մոհանը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ որոշում է, թե որ զենքն է նպատակահարմար պահել Հեռավոր Հյուսիսում, և որ երկրները պետք է ընտրվեն դրա համար։
Գեներալ-լեյտենանտը չի հստակեցրել Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր օբյեկտների հնարավոր վայրերը։ Ըստ Breaking Defense-ի՝ տարբերակներից մեկը Նորվեգիան է։
Մոհանը Defense News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Արկտիկայի շրջանում զենքը պահելը ԱՄՆ-ին կօգնի ավելի լավ հասկանալ, թե ծայրաստճան ցուրտ եղանակն ինչպես է ազդում նյութերի վրա և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել ձմռանը պատրաստվելու համար: