04-12-2024 | 21:56
Դրեքսելի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են մի շարք օբյեկտիվ բնական և եղանակային գործոններ և հանգել այն եզրակացության, որ գլոբալ տաքացման արդյունքում Ֆիլադելֆիային, Բոստոնին և Նյու Յորքին ջրով ծածկվելու վտանգ է սպառնում:
Գիտնականներն իրենց եզրակացությունները հրապարակել են Phys.org պորտալում։ Նրանք պատմել են, որ ջրի տակ թաղվելն ինքնին դեռ ԱՄՆ խոշոր քաղաքներին սպառնացող չարյաց փոքրագույնն է: Միացյալ Նահանգների ավելի ափամերձ հին քաղաքները նման դեպքում լրջորեն կտուժեն չմաքրված կոյուղաջրերից: Որովհետեւ հեղեղումների ժամանակ կվնասվի խառը նախագծում ունեցող ագլոմերացիաների կոյուղին։
Սա նշանակում է, որ անձրևաջրերը և կեղտաջրերը հոսում են նույն խողովակներով: Իսկ լուրջ հեղեղումների ժամանակ նրանց վրա ծանրաբեռնվածությունը զգալիորեն կաճի, ինչը կարող է հանգեցնել բազմաթիվ վթարների և վարակի ակտիվ տարածման, գրում է Planet Today-ը։ Հետազոտողները շեշտում են, որ կլիմայի փոփոխությունն ավելի շատ անձրևների պատճառ է դառնում, և գետերի մակարդակը բարձրանում է: Բացի դրանից, սառցադաշտերի ակտիվ հալումը հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացմանը։ Արդեն այսօր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ամերիկայի Ատլանտյան օվկիանոսի ափի բնակեցված տարածքները սրընթաց կերպով սուզվում են ջրի տակ: