CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ263

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին

ԱՄՆ կոնգրեսի վերին և ստորին պալատների 60 անդամներ Կոնգրեսի ղեկավարներին կոչ են արել անվտանգության աջակցություն ուղարկել Հայաստան և լրացուցիչ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատոր Ալեքս Պադիլլայի և Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հեղինակած նամակը։

Կոնգրեսի երկու պալատների անդամները կոչ են անում 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի պաշտպանության ոլորտի ֆինանսավորման համար, ինչպես նաև լրացուցիչ օգնության օրինագծով նախատեսված մարդասիրական օգնության մի մասը հասանելի դարձնել Հայաստանի համար՝ բավարարելու 120 000 հայերի կարիքները, որոնք սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։

«Այժմ, երբ Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևը վերափոխել է տարածաշրջանը՝ օգտագործելով ռազմական ուժ, մենք մտավախություն ունենք, որ նա համարձակություն է ձեռք բերել՝ նորից նման կերպ վարվելու։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքը», - նշված է նամակում։

Կոնգրեսականներ նշում են նաև, որ Հայաստանը հատկապես խոցելի է դարձել, քանի որ «հեռացել է իր անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանից՝ ավելի սերտ կապեր հետապնդելով արևմտյան ժողովրդավարությունների հետ»։

Ըստ կոնգրեսականների՝ Կովկասում ամերիկյան առաջնորդությունն անհրաժեշտ է՝ զսպելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և թույլ տալու հայերին պաշտպանել իրենց ժողովրդավարությունը։

  • Լրահոս
  • Close
Երեւանի Մասնակցությունը Հռոմի Ստատուտին Ուղիղ Վնաս Է Հասցնում Հհ-Ի Եւ Ռդ-Ի Հարաբերություններին. Ռդ Ագն

04-12-2024 | 21:56

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ
«Մենք Ադրբեջանի Վրա Հարձակվելու Որեւէ Պատճառ Չունենք, Առաջիկայում Մենք Պետք Է Դելիմիտացիայի Պրոցես Սկսենք»․ Փաշինյան

04-12-2024 | 21:53

«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունենք, առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք»․ Փաշինյան
Գերմանիան, Ըստ Ամենայնի, Զորքեր Կուղարկի Ուկրաինա

04-12-2024 | 18:22

Գերմանիան, ըստ ամենայնի, զորքեր կուղարկի Ուկրաինա
«Հովիկ Աղազարյանը Հատել Է Կարմիր Գծերը, Բոլոր Օրինական Միջոցները Կգործադրվեն՝ Նրան Մանդատից Զրկելու Համար»․ Փաշինյան

04-12-2024 | 18:20

«Հովիկ Աղազարյանը հատել է կարմիր գծերը, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ նրան մանդատից զրկելու համար»․ Փաշինյան
Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի  Եւ Ուկրաինայի Նախագահները Պետք Է Հեռանան. Մեդվեդև

04-12-2024 | 18:15

Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան. Մեդվեդև
Միրզոյանը Կմասնակցի Եահկ Նախարարական Խորհրդի 31-Րդ Հանդիպմանը

04-12-2024 | 18:13

Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը
Գարեգին Բ-Ն Իտալիայի Բոլզանոյի Քաղաքապետի Հետ Խոսել Է Հհ Անվտանգային Խնդիրներից

03-12-2024 | 16:37

Գարեգին Բ-ն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ խոսել է ՀՀ անվտանգային խնդիրներից
Երևանի Փոխքաղաքապետը Հաղորդում Է Ներկայացրել Դատախազություն՝ Կապված Հանրային Տրանսպորտի Վարորդների Գործողությունների Հետ

03-12-2024 | 16:33

Երևանի փոխքաղաքապետը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ կապված հանրային տրանսպորտի վարորդների գործողությունների հետ
Վրաստանում Տեղի Ունեցող Ցույցերի Ընթացքում 26 Մարդ Հոսպիտալացվել Է

03-12-2024 | 16:29

Վրաստանում տեղի ունեցող ցույցերի ընթացքում 26 մարդ հոսպիտալացվել է
Ամն-Ը Հայտարարել Է Ռուսաստանի Դեմ Նոր Պատժամիջոցների Մասին

03-12-2024 | 12:25

ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Մեքենաների Շարասյուներով Եւ Թիկնապահներով Պտտվողներ Չեն Լինի․ Նգն-Ը Գործընթաց Է Մեկնարկել

03-12-2024 | 12:22

Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ը գործընթաց է մեկնարկել
Ստիպված Եմ Մերժել Մանդատը Վայր Դնելու Վերաբերյալ Հհ Վարչապետի Խնդրանքը. Աղազարյան

03-12-2024 | 12:19

Ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը. Աղազարյան
Իդլիբ Քաղաքն Ազատագրվել Է Ահաբեկիչներից, Ոչնչացվել Է Հալեպը Գրավող Ահաբեկիչ-Առաջնորդը

01-12-2024 | 18:03

Իդլիբ քաղաքն ազատագրվել է ահաբեկիչներից, ոչնչացվել է Հալեպը գրավող ահաբեկիչ-առաջնորդը
Թբիլիսիում Ցուցարարները Ներխուժել Են Խորհրդարանի Շենք, Կենտրոնական Փողոցները Կաթվածահար Են Եղել

01-12-2024 | 18:00

Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Խորհրդարանի շենք, կենտրոնական փողոցները կաթվածահար են եղել
Հթմմ Շնորհավորանքը՝ Փարավոն Միրզոյանի Հոբելյանի Առթիվ

01-12-2024 | 11:50

ՀԹՄՄ շնորհավորանքը՝ Փարավոն Միրզոյանի հոբելյանի առթիվ

Նմանատիպ լուրեր