CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ261

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական ​​կուսակցության անդամ Մայք Ջոնսոնը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից։

«Եթե Ջո Բայդենը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա նա չի կարող նաև  նախագահ լինել: Նա պետք է անհապաղ հրաժարական տա։ Նոյեմբերի 5-ը չի կարող ավելի շուտ գալ»,- գրել է Ջոնսոնն X-ի իր միկրոբլոգում։

Ըստ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ ամերիկյան պատմության այս աննախադեպ պահին անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ «Դեմոկրատական ​​կուսակցությունը դեմոկրատ թեկնածուին դուրս է մղել քվեաթերթիկից ընտրություններից ընդամենը 100 օր առաջ»։

«Անվավեր ճանաչելով ավելի քան 14 միլիոն ամերիկացիների ձայները, որոնք Ջո Բայդենին էին ընտրել որպես Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու, ինքնահռչակ «ժողովրդավարության կուսակցությունը» ապացուցեց ճիշտ հակառակը»,- ​​նշել է Ջոնսոնը։

Նրա կարծիքով, կուսակցության հեռանկարներն այժմ ավելի լավ չեն երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի առումով, «որը Բայդենի վարչակազմի քաղաքականության աղետալի ձախողումների կազմակերպիչներից մեկն է»։

«Վարչակազմի երկրորդ դեմքը լինելով՝ Հարիսը ցնծությամբ մասնակցել է ոչ միայն ամերիկյան ինքնիշխանության, անվտանգության և բարգավաճման ոչնչացմանը, այլև ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ քաղաքական քողարկմանը: Նա բոլորից լավ գիտեր Բայդենի ծառայելու անկարողության մասին:

Անկախ ներկայիս Սպիտակ տանը տիրող քաոսից՝ մեր հակառակորդներին ամբողջ աշխարհում պետք է հիշեցնել, որ ԱՄՆ Կոնգրեսը, ԱՄՆ զինված ուժերը և ամերիկացի ժողովուրդը լիովին պատրաստ և հավատարիմ են պաշտպանելու մեր շահերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- գրել է նա։

  • Լրահոս
  • Close
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ
Переиздан «Атлас» Затика Ханзадяна

22-04-2025 | 15:02

ПЕРЕИЗДАН «АТЛАС» ЗАТИКА ХАНЗАДЯНА
Հհ-Ում Եմ Առաքելությունը Սահմանամերձ Խոզնավարում Կրակոցներից Վնաս Է Արձանագրել

22-04-2025 | 14:54

ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Ապրիլի 24-Ին Բաքվում Տեղի Կունենա Արցախի Նախկին Ղեկավարների Հաջորդ «Դատական» Նիստը

22-04-2025 | 14:50

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ «ԴԱՏԱԿԱՆ» ՆԻՍՏԸ
Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Ի Հիշատակ Հայոց Ցեղասպանության Սրբադասված Նահատակների

22-04-2025 | 13:14

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Հայաստանը Վատիկանի Հետ Փոխհարաբերությունը «Բաց Է Թողել» 2018-Ից Հետո, Իսկ Ադրբեջանը Վատիկանի Հետ Հարաբերվել Է Փողով. Բադալյան

22-04-2025 | 13:12

Հայաստանը Վատիկանի հետ փոխհարաբերությունը «բաց է թողել» 2018-ից հետո, իսկ Ադրբեջանը Վատիկանի հետ հարաբերվել է փողով. Բադալյան
Զոհերի Հուշապատին Կավելանա Եւս Երկու Անուն

22-04-2025 | 12:27

ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՊԱՏԻՆ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՒՍ ԵՐԿՈՒ ԱՆՈՒՆ
Հռոմի Պապի Մարմինը Վատիկանում Դրված Է Բաց Դագաղում

22-04-2025 | 12:24

Հռոմի պապի մարմինը Վատիկանում դրված է բաց դագաղում
Ինչո՞Վ Է Հայտնի Հռոմի Պապը, Որը Մահվան Նախօրեին Աղոթում Էր Երեւանի Եւ Բաքվի Միջեւ Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 15:38

Ինչո՞վ է հայտնի Հռոմի պապը, որը մահվան նախօրեին աղոթում էր Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի համար
Ադրբեջանը Կրակ Է Բացել Խոզնավարի Ուղղությամբ, Վնասվել Է Տներից Մեկի Արևային Ջրատաքացուցիչը. Պն

21-04-2025 | 15:16

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
Ի՞Նչ Ցուցմունք Է Վերագրում Բաքուն Արկադի Ղուկասյանին

21-04-2025 | 14:38

Ի՞ՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՎԵՐԱԳՐՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Տեր Եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Տոնի Առիթով

21-04-2025 | 13:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով
Այսօր Ննջեցյալների Հիշատակության Օրն Է` Մեռելոց

21-04-2025 | 12:14

Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Վախճանվել Է Հռոմի Պապը. Նախօրեին Աղոթել Էր Հայաստանի Խաղաղության Համար

21-04-2025 | 12:10

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԸ. ՆԱԽՕՐԵԻՆ ԱՂՈԹԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հռոմի Պապն Աղոթել Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Վերջնական Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 12:03

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Նմանատիպ լուրեր