14-10-2024 | 14:26
Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան ծրագրում են իրենց անվտանգության դաշինքի ամենամեծ թարմացումն այն ժամանակից, երբ երկու երկրները 1960 թվականին ստորագրեցին փոխադարձ պաշտպանության պայմանագիրը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ապրիլի 10-ին Սպիտակ տանը կներկայացնեն իրենց ծրագիրը։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, նշված պլանը նախատեսում է Ճապոնիայում ԱՄՆ ռազմական հրամանատարության վերակառուցում՝ օպերատիվ պլանավորումն ուժեղացնելու և երկու երկրների միջև վարժանքներ կազմակերպելու նպատակով։
Բայդենը ծրագրում է հյուրընկալել Կիսիդային ապրիլի 10-ին պետական միջոցառման ժամանակ, որը ներառելու է պետական ընթրիք և քաղաքական բանակցություններ:
Ճապոնիան մերձավոր դաշնակից է, որն առանցքային դեր է խաղում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ ռազմավարության մեջ։