
24-04-2025 | 21:13
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ աշխատանքը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
Միացյալ Նահանգները ցանկանում է վերջնականապես Հայաստանը վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ առաջնորդվելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով:
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»՝ Երևանին դրդելով արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից հրաժարման, ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
www.azg.am