10-09-2024 | 17:55
ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան երկրների բարեկամական հարաբերություններին. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին։ Իրանի և տարածաշրջանի երկրների համագործակցությունը շարունակվում է, ԱՄՆ-ը պետք է դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին և պետք է դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունը ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չի բերի»,- ասել է նա։