CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ334

ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը հակաարբանյակային զենք է մշակում

ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը հակաարբանյակային զենք է մշակում

Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանը մշակում է զենք, որը կարող է թիրախավորել արբանյակները տիեզերքում։ Այս պնդումը հիմնված է ԱՄՆ հետախուզական տվյալների վրա։

Ռուսաստանի կողմից հակաարբանյակային զենքի մշակման մասին փետրվարի 15-ին հայտարարել է Սպիտակ տան ազգայինանվտանգության հաղորդակցություների հարցով խորհրդական Ջոն Քիրբին։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահը նախազգուշացրել էր, որ առկա է «լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանը»։

«Դա կապված է հակաարբանյակային կարողությունների հետ, որ մշակում է Ռուսաստանը։ Սա արդենտեղակայված ակտիվ կարողություն չէ, և թեև Ռուսաստանի ձգտումն այս կոնկրետ կարողությանը մտահոգիչ է, սակայն ոչ մեկի անվտանգությանն անմիջական սպառնալիք չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին:

Սպիտակ տան խորհրդականը նշել է, որ խոսքը զենքի մասին չէ, որը կարող է օգտագործվել«մարդկանց վրա հարձակվելու կամ Երկրի վրա ֆիզիկական ավերածություններ պատճառելու համար»։ Նա հավելել է, որ սպառնալիքը «կլինի տիեզերքում տեղակայված», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ արդյոք այդ զենքը կունենա միջուկային մարտագլխիկ:

Ցանկացած հակաարբանյակային զենքի ստեղծում, ըստ Քիրբիի, «ընդհանուր մտահոգության տեղիք պետք է տա»՝ հաշվի առնելով մարդկանց կախվածությունն արբանյակներից հաղորդակցությունների, եղանակի կանխատեսման և այլնի համար։

Նա տիեզերքում զենքի տեղակայումն անվանել է միջազգային իրավունքի և պայմանագրի խախտում, որը ստորագրել են ավելի քան 130 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

Իրավիճակի մասին տեղեկացված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը կարգադրել է կապ հաստատել Մոսկվայի հետ այդ հարցով։

«Նա կարգադրել է մի շարք նախնական գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ լրացուցիչ քննարկումներ Կոնգրեսի առաջնորդների հետ, ուղիղ դիվանագիտական շփում Ռուսաստանի, մեր դաշնակիցների և մեր գործընկերների հետ, ինչպես նաև աշխարհի այլ երկրների հետ, որոնցշահերը վտանգված են», – ասել է Ջոն Քիրբին։

Ավելի վաղ ABC հեռուստաընկերության աղբյուները հայտնել էին, թե իբր Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք տեղակայել տիեզերքում։ The New York Times-ի աղբյուրներն էլ հայտնել էին, թե այս ծրագիրը դեռ մշակման փուլում է։ Արձագանքելով այս հաղորդագրություններին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրանք որակել է որպես «Սպիտակ տան հերթական հնարք», որի նպատակն է Կոնգրեսին ստիպել հաստատելլրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը։

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր