CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ1328

ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը

ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը

ՀՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականին, Թբիլիսիում։

1966 թվականին հաստատվել է Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։

1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։

Դերասանուհին 1991թվականին որդու հետ  տեղափոխվել  և բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն։

Վերջին տասնամյակներում Վիոլետա Գևորգյանը մշակութային տարբեր նախաձեռնություններով գալիս էր Երևան։ Նա խաղացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ վերաբեմադրված «Աշնան արև» ներկայացման մեջ։

ԱՄՆ-ից հայտնում են, որ Վիոլետա Գևորգյանը հունիսի 19-ին ԱՄՆ-ում կնքել է մահկանացուն։

Նշենք, որ Վիոլետա Գևորգյանը ներգրավված է եղել Հայաստանի Թեքեյան մշակութային միության ստեղծած «Թեքեյան» թատերախմբում և հյուրախաղերով հանդես եկել տարբեր բեմերում։
1980 թվականին Արտաշես Հովհաննիսյանը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հիման վրա բեմադրել է «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» պիեսը, որտեղ Վիոլետա Գևորգյանը մարմնավորել է Աղունին։ Այդ դերի համար նա ստացել է պետական մրցանակ։

Բեմադրությունից 24 տարի անց՝ 2004 թվականին, Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ Վիոլետա Գևորգյանը եկել էր Հայաստան, և բեմադրիչ, ՀԹՄՄ թատերախմբի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանի հետ, որը այդքան ժամանակ պահելիս է եղել ներկայացման դեկորացիաները՝ հուսալով, որ Վիոլետա Գևորգյանը մի օր կգա Երևան ու կխաղա Աղունի դերում, «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» վերաբեմադրել է։ Բեմադրող ռեժիսորի երազանքն իրականացավ. 24 տարի անց, երևանյան բեմում Վիոլետա Գևորգյանը նորից խաղաց Աղուն։

  • Լրահոս
  • Close
Ռուսաստանը Շարունակում Է Զարգացնել Համագործակցությունը Հայաստանի Հետ. Պեսկով

12-11-2025 | 15:41

Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Պեսկով
Հայ Առաքելական Եկեղեցին Ու Հհ Զու-Ն Ամենաբարձր Վարկանիշն Ունեն, Դժգոհ Են Կառավարությունից Եւ Աժ-Ից. Հարցում

12-11-2025 | 15:17

Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են Կառավարությունից և ԱԺ-ից. հարցում
Ես Կգնամ Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հհ Վարչապետ

12-11-2025 | 14:12

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ
Համայնքներում Մարդկանց Ասում Են, Թե Տեսախցիկներով Վերահսկելու Են Նրանց Ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի Առաջիկա Ընտրությունների Մասին

12-11-2025 | 14:08

Համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի առաջիկա ընտրությունների մասին
44-Օրյայի Հետ Կապված Մեկ Հստակ Բան Կարող Եմ Ասել՝ Հանրության Շրջանում Զու-Ի, Պն-Ի Երկու Դիրքորոշման Հետ Կապված Շատ Խառը Պատեկարցումներ Կային. Տոնոյան

12-11-2025 | 13:33

44-օրյայի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել՝ հանրության շրջանում ԶՈւ-ի, ՊՆ-ի երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային. Տոնոյան
Թուրքական Ինքնաթիռի Կործանումը Կապված Է Գյումրու Ռուսական Ռազմաբազայի Հետ. Ադրբեջանցի Ռազմական Փորձագետ

12-11-2025 | 13:16

Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ
8 Հոգեւորական Կանչվել Է Քննչական Կոմիտե

12-11-2025 | 13:09

8 ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Միասնական Ժամերգություն Կկատարվի Արագածոտնի Թեմի Սուրբ Աստվածածին Վանքում

12-11-2025 | 12:17

Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
«Ասել Եմ՝ Ինձ Համար Դա Ընդունելի Չէ». Նիկոլ Փաշինյանը Մանրամասներ Պատմեց Կարեն Կարապետյանի Հետ Բանտում Հանդիպումից

12-11-2025 | 12:15

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից
Ալիևն Ուղիղ Ասել Է, Որ Նախապատրաստվել Է Պատերազմին, Մերժել Է Խաղաղ Կարգավորման Առաջարկները, Իմաստը Ո՞Րն Է Հհ-Ի Վրա Քաշել Պատասխանատվության Վերմակը՝ Դրանով Իսկ Մաքրելով Ադրբեջանին․ Ադրբեջանագետ

12-11-2025 | 12:03

Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ
Գյումրիի Ավագանու Նիստը Չկայացավ. Քվորում Չկար

11-11-2025 | 15:43

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ. Քվորում չկար
Եվրոպայում Ստեղծվում Է Նոր Հետախուզական Ստորաբաժանում` Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի Ղեկավարությամբ.

11-11-2025 | 14:09

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ.
Մանվել Գրիգորյանի Դատավոր Դստերը Մեղադրանք Է Առաջադրվել Երկու Հոդվածով

11-11-2025 | 14:06

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Արցախը Թուրքին Հանձնած Մարդկանց Հետ Ճանապարհ Չեմ Գնում. Իմ Տուն-Տեղը, Գանձասարն Եմ Թողել, Եկել, Դրանց Հետ Ի՞Նչ Խոսեմ. Հայր Սահակը Վստահեցնում Է՝ Ալեն Սիմոնյանին Պատահական Է Հանդիպել Տաթևի Վանքում

11-11-2025 | 13:57

Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
Թրամփը Սպшռնում Է Bbc-Ին 1 Միլիարդ Դոլարի Փոխհատուցմամբ՝ Իր Ելույթի Խմբագրման Համար

11-11-2025 | 13:54

Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ՝ իր ելույթի խմբագրման համար

Նմանատիպ լուրեր