
13-02-2025 | 09:46
Նյու Յորքի կիսակառույց երկնաքերը Բրուքլինի շրջանում, որը հայտնի է որպես «Սաուրոնի աշտարակ», աճուրդի կհանվի կառուցապատողի պարտքերի պատճառով։ Աճուրդը կկայանա հունիսի 10-ին, տեղեկացրել է Financial Times-ը։
Աշտարակը աճուրդով վաճառել որոշվել է այն բանից հետո, երբ վարկատուն՝ Silverstein Capital Partners-ը, նախաձեռնել է պարտքերի գանձում Մայքլ Շթերնի JDS Development Group ընկերության դեմ՝ 235 մլն դոլարի վարկի գծով պարտավորությունները չկատարելու համար։
Ֆինանսական խնդիրների մեղավոր է դարձել տոկոսադրույքների կտրուկ աճը, որն սկսվել է 2022թ. սկզբին, գրել է FT-ն։ Արդյունքում՝ շատ նախագծեր անշարժ գույքի ոլորտում մնացել են պարտքերի տակ, որոնք վերաֆինանսավորել չեն կարող, նշել է պարբերականը։
«Սա վերջին նման պատմությունը չէ։ Վարկառուները ամենուրեք չեն կատարում ստանձնած պարտավորությունները տոկոսադրույքների բարձրացման եւ վաճառքի դանդաղման պատճառով։ Ոչ մի ակտիվ անվտանգ չէ»,- նշել է նյույորքցի բրոքեր Ադելաիդա Պոլսինելին։
«Սաուրոնի աշտարակը» կառուցվել է 2021թ.։ Այն ունի 93 հարկ, բասկետբոլի մարզահրապարակ, շների զբոսանքի հրապարակ, ինչպես նաեւ լողավազան տանիքին եւ սքայ-լաունջ»։ Որոշ բնակիչներ դեռ երեք տարի առաջ են բնակություն հաստատել այստեղ, բայց շինարարությունը դեռ շարունակվում է։ Հայտնի չէ, թե երբ երկնաքերի շինարարությունը կավարտվի եւ քանի բնակարան դրանում կվաճառվի։